Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կմասնակցի հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին |tert.am|
12:19 - 12 մայիսի, 2021

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կմասնակցի հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին |tert.am|

tert.am: Իրանի պետական հեռուստատեսությունը չորեքշաբթի հայտնել է, որ երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կմասնակցի հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին:

Ինչպես հաղորդում է Associted Press-ը, քաղաքական գործիչն աջակիցների ուղեկցությամբ ուղևորել է ներքին գործերի նախարարությունը ընտություններին մասնակլցելու դիմում ներկայացնելու համար:

Աղբյուրը հիշեցնում է, որ երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին 2017 թվականին արգելել էր Ահմադինեջադին մասնակցել նախագահության համար պայքարին:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումն Իրանում սկսվել է նախօրեին: Թեկնածություններ կարող են ներկայացվել 5-օրյա ժամկետում: Հաստատված թեկնածուների ցանկը կհրապարակվի մայիսի 25-26-ը: Ընտրությունները կայանալու են հունիսի 18-ին:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել