Եվրախորհրդարանը կքննարկի հայ ռազմագերիների հարցը |armenpress.am|
14:16 - 13 մայիսի, 2021

Եվրախորհրդարանը կքննարկի հայ ռազմագերիների հարցը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում նախատեսվում է քննարկել Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմագերիների հարցը: Այս մասին տեղեկացավ Եվրախորհրդարանի պաշտոնական կայքից:

Ըստ հրապարակված օրակարգի՝ խորհրդարանում նիստեր են նախատեսված մայիսի 17-20-ը: Մայիսի 20-ի լիագումար նիստում նախատեսված են դեբատներ՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտումների վերաբերյալ: Նույն օրվա օրակարգում է ռազմագերիների հարցը: Առաջարկված է բանաձև, նախատեսվում է քվեարկություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել