Կհանվի քովիդից մահացածներին չհերձելու պահանջը․ կառավարությունը հավանություն է տվել նախագծին |azatutyun.am|
16:16 - 13 մայիսի, 2021

Կհանվի քովիդից մահացածներին չհերձելու պահանջը․ կառավարությունը հավանություն է տվել նախագծին |azatutyun.am|

azatutyun.am: Կհանվի կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց չհերձելու պահանջը․ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված դատաբժշկական հերձումների արդյունքում պարզվել է, հերձման ժամանակ վարակվելուց հնարավոր է պաշտպանվել կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային միջոցառումների իրականացմամբ։

Ըստ այդմ, ինչպես կառավարությունն է նշում, անհրաժեշտություն է առաջացել օրենքից հանել վերոնշյալ պահանջը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել