Անթույլատրելի է ՀԱՊԿ անդամ ՀՀ-ի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգության փորձը. Արա Այվազյանը՝ Ստանիսլավ Զասին
19:01 - 13 մայիսի, 2021

Անթույլատրելի է ՀԱՊԿ անդամ ՀՀ-ի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգության փորձը. Արա Այվազյանը՝ Ստանիսլավ Զասին

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

Նախարարի պաշտոնակատար Այվազյանը գլխավոր քարտուղար Զասին է ներկայացրել մայիսի 12-ից Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակը: Արա Այվազյանը անթույլատրելի է համարել ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգության փորձը՝ նշելով, որ դա լուրջ սպառնալիք է նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նմանօրինակ իրավիճակներում Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթների և ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված գործիքակազմի կիրառման շուրջ՝ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել