Պետք է պատրաստ լինենք նաև հնարավոր վատ զարգացումներին, վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը. Տիգրան Ավինյան |tert.am|
15:05 - 14 մայիսի, 2021

Պետք է պատրաստ լինենք նաև հնարավոր վատ զարգացումներին, վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը. Տիգրան Ավինյան |tert.am|

tert.am: Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն անդրադաձելել է Սյունիքի Սև լճի տարածքում տիրող իրավիճակին։

«Ես համոզված եմ, որ այս կամ այն կերպ մենք հասնելու ենք հանգուցալուծման, որովհետև շատ հստակ է, որ ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը և մենք միանշանակ ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը, պատրաստ ենք հանգիստ և հանդարտ իրավիճակում քննարկումներ անցկացնելուն»,– ասաց նա։

Ավինյանը շեշտեց, որ պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումների։ «Պետք է պատրաստ լինենք մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, իսկ վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը։ Բայց հուսով եմ, որ որևէ վատ սցենար չենք ունենա և բանակցությունների միջոցով բոլոր հարցերը կլուծենք»,– ընդգծեց նա։

Հարցին՝ ինչ հիմքով և ինչ քարտեզի հիման վրա են ադրբեջանցիները հատել ՀՀ պետական սահմանը, Ավինյանը պատասխանեց, որ ադրբեջանցիները ցույց են տալիս անհայտ ծագման քարտեզներ։

«Այս քարտեզները որևէ աղերս չունեն իրականության հետ, որոնց հիմքով առաջ են եկել նրանց սահմանապահ զորքերը։ Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը հաստատում է խաղաղ կարգավորման իրենց քայլերը և ըստ իրենց՝ իրենք որևէ քայլ չեն ցանկանում ձեռնարկել, բայց ես կրկնում եմ, որ մենք պատրաստ ենք բոլոր հնարավոր սցենարներին»,– հավելեց նա։

Ավինյանը շեշտեց, որ ՀԱՊԿ-ին դիմել են ճգնաժամի կառավարման կետով։ Ըստ նրա՝ պետք չէ իրողությունները չափազանցնել։ «Մինչ այս պահը մեր գործողություններում մենք եղել ենք համարժեք։ Դիմումը պաշտոնապես ուղարկվել է ՀԱՊԿ-ին, եռօրյա ժամկետ կա, ընթացակարգի մասին ՊՆ-ն և ԱԳՆ-ն տեղյակ կպահեն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել