Դիմել եմ ՌԴ նախագահին, որ Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին. Փաշինյան

 |armenpress.am|
19:46 - 14 մայիսի, 2021

Դիմել եմ ՌԴ նախագահին, որ Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտնեց, որ այսօր նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին՝ 1997թ-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի համաձայն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նշեց, որ դա արվել է այն բանից հետո, երբ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածություններից հետո, համաձայն որոնց Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքը ՀՀ սուվերեն տարածքից, այդ պայմանավորվածությունները կատարվել են միայն մասամբ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել