Այսօր բանակցություններին միացել է Ռուսաստանի 102 ռազմաբազայի ներկայացուցիչը՝ իրենց աշխատանքային քարտեզներով. Փաշինյան
 |armtimes.com|
19:51 - 14 մայիսի, 2021

Այսօր բանակցություններին միացել է Ռուսաստանի 102 ռազմաբազայի ներկայացուցիչը՝ իրենց աշխատանքային քարտեզներով. Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ԶՈՒ-ն մարտավարական կանխարգելիչ միջոցառումներ է իրականացրել՝ առանց հրազենի կիրառման և կանգնեցրել են ադրբեջանցիներին՝ որոշ խորությունների վրա: Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է.

Նիկոլ Փաշինյանն ընգծեց՝ որոշում է կայացվել գործի դնել ՀՀ անվտանգային համակարգի ռազմաքաղաքական մեխանիզմները.

«Ինչո՞ւ. Որովհետև լոկալ բախման տրամաբանության մեկնարկի պարագայում հետագայում շատ դժվար կլիներ հիմնավորել՝ ով որտեղ է կանգնել, ով է առաջինը կրակրել, ով որտեղ պետք է լիներ: Մեզ համար կարևոր խնդիրը եղել է իրավիճակի հստակ արձանագրումը և ապացուցելիությունը հիմնավորելը: Այս պատճառով գործի է դրվել ՀԱՊԿ վերաբերյալ երկրորդ հոդվածը»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը նաև նշեց, որ այսօր բանակցություններին միացել է նաև Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը՝ իրենց աշխատանքային քարտեզներով: «Արձանագրում է տեղի ունեցել, որ ռուսական ռազմաբաազայում առկա քարտեզները աներկբա են դարձնում սահմանային գծերի մեր պնդումները: Սա նշանակում է, որ դա հավաքական անվտանգության պայմանագրի տարածք է, և հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեության տարածք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել