ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել սահմանին
 |24news.am|
23:08 - 14 մայիսի, 2021

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել սահմանին |24news.am|

24news.am: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունն ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող անհանգստացնող իրադարձություններին և հորդորում է առավելագույն զսպվածություն ցուցաբերել սահմանին։

«Սահմանների սահմանազատումը և սահմանաչափումը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով` ելնելով տեղի բնակչության անվտանգության ապահովումից»,- նշել է նա:

Բորելը նաև հավելել է, որ իրենք ողջունում ենք երկու կողմերի միջև շարունակվող տեխնիկական շփումները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել