ՌԴ-ն 3,2 միլիոն դոլար կուղղի Հայաստանի շրջանների հետպատերազմական վերականգնմանը
 |shantnews.am|
10:25 - 15 մայիսի, 2021

ՌԴ-ն 3,2 միլիոն դոլար կուղղի Հայաստանի շրջանների հետպատերազմական վերականգնմանը |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանը 2021 թվականին դաշնային բյուջեից մոտ 3 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանի առանձին շրջանների հետպատերազմական վերականգնման նպատակով։

Կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Համաձայն փաստաթղթի՝ 3,2 միլիոն դոլարի չափով միջոցները կփոխանցվեն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի բյուջե, որից ֆինանսավորվում են հետպատերազմական վերականգնման նախագծի իրականացման ծախսերը։

ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է իրազեկել Հայաստանի կառավարությանն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին կայացված որոշման մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել