Մհեր Գրիգորյանն Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետին է ներկայացրել ԵԱՏՄ շուկայի բիզնես գործունեության առավելությունները
14:23 - 15 մայիսի, 2021

Մհեր Գրիգորյանն Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետին է ներկայացրել ԵԱՏՄ շուկայի բիզնես գործունեության առավելությունները

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են հայ և քուրդ ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ջերմ հարաբերություններն ու առևտրատնտեսական համագործակցության համար առկա ներուժը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության պաշտոնական կայքը։

«Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Հայաստանում՝ ԵԱՏՄ շուկա մուտքի տեսանկյունից բիզնես գործունեություն ծավալելու առավելությունները:

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները: Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետը կարևորել է մասնավորապես թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև բանկային հատվածում Հայաստանի հետ փորձի փոխանակումը:

Մտքեր են փոխանակվել նաև այլ ոլորտներում համագործակցությունն ակտիվացնելու կարևորության շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել