Ադրբեջանի ՊՍԾ 2 զինծառայող է սպանվել Իրանի հետ սահմանին |razm.info|
20:02 - 15 մայիսի, 2021

Ադրբեջանի ՊՍԾ 2 զինծառայող է սպանվել Իրանի հետ սահմանին |razm.info|

razm.info: Մայիսի 15-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի՝ Իրանի հետ սահմանային Յարդըմլը շրջանի գյուղերից մեկի մոտակայքում Ադրբեջանի Պետական ​​սահմանային ծառայության (ՊՍԾ) ջոկատներից մեկի վերահսկած տարածքում 3 անհայտ անձ, խախտելով սահմանը, կրակել են ադրբեջանցիների ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորվել են ՊՍԾ ավագ լեյտենանտ Էյվազով Սամիր Էլմար օղլուն (Eyvazov Samir Elmar oğlu) և կրտսեր ենթասպա Ալիմով Ֆարիդ Էլչին օղլուն (Alimov Fərid Elçin oğlu): Այս մասին հայտնում են Ադրբեջանի Պետական սահմանային ծառայությունից

«Սահմանախախտներից մեկին հաջողվել է բերման ենթարկել, նա Իրանի քաղաքացի է»,- ասվում է ՊՍԾ հաղորդագրության մեջ։

Բացի այդ՝ նշվում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրանյութ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել