Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը սկսել են ուսումնական թռիչքներ կատարել
20:14 - 15 մայիսի, 2021

Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը սկսել են ուսումնական թռիչքներ կատարել

Ուսումնական պլանին համապատասխան՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող «Bayraktar» տեսակի և այլ տեսակների անօդաչու թռչող սարքերը սկսել են ուսումնական թռիչքներ կատարել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։

«Ինքնաթիռները թռիչքներն իրականացնում են նշանակված երթուղիներով:

Մարտական ​​հմտությունների կատարելագործմանն ուղղված ուսումնական դասընթացների ընթացքում ռազմական օդաչուներն ու անօդաչու թռչող սարքերը առաքելություններ են կատարում գիշերը և ցերեկը:

Զորավարժությունների ընթացքում իրականացվում է օդային հետախուզություն՝ երեւակայական թշնամու ցամաքային թիրախների կոորդինատները որոշելու համար»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել