Չինական պատվաստանյութով այսօրվանից կամավոր սկզբունքով կարող են պատվաստվել 18-ից բարձր բոլոր քաղաքացիները
20:57 - 15 մայիսի, 2021

Չինական պատվաստանյութով այսօրվանից կամավոր սկզբունքով կարող են պատվաստվել 18-ից բարձր բոլոր քաղաքացիները

Այսօրվանից մայրաքաղաքի տասը պոլիկլինիկայում և COVID-19-ի դեմ պատվաստումների շարժական կայաններում առկա է նաև չինական «Կորոնավակ» պատվաստանյութը։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

«Մայիսի 17-ից պատվաստանյութը հասանելի կլինի նաև մայրաքաղաքի մյուս և մարզային առողջության առաջնային պահպանման բոլոր օղակներում։

Նշենք, որ «Կորոնավակ» պատվաստանյութով կարող են պատվաստվել 18-ից բարձր բոլոր քաղաքացիները' ըստ դիմելիության և կամավորության սկզբունքով»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել