Մանրակրկիտ ուսումնասիրում ենք Ադրբեջանին հատկացվող ցանկացած աջակցություն. Պենտագոնի խոսնակ |1lurer.am|
21:52 - 15 մայիսի, 2021

Մանրակրկիտ ուսումնասիրում ենք Ադրբեջանին հատկացվող ցանկացած աջակցություն. Պենտագոնի խոսնակ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, պատասխանել է «Լուրեր»-ի հարցմանը՝ Սյունիքում Ադրբեջանի սադրանքների առնչությամբ:

«Ինչպիսի՞ն է Պենտագոնի դիրքորոշումը ՀՀ նկատմամբ ագրեսիայի հարցում։ Հաշվի առնելով, որ ԱՄՆ վարչակազմը պահանջում է ադրբեջանական զորքի հետքաշում՝ ընթացող ագրեսիան ինչպե՞ս կարող է անդրադառնալ Վաշինգտոնից Բաքվին հատկացվող ռազմական օժանդակության վրա» հարցին Եվրասիական հարցերով Պենտագոնի խոսնակ Անտոն Սեմերլոթի անունից ստացված պատասխանում նշված է.

«Մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք Հայաստանի ու Ադրբեջանի՝ դեմարկացիայի չենթարկված սահմանի երկայնքով տեղի ունեցող իրադարձություններին:

Մանրակրկիտ ուսումնասիրում ենք Ադրբեջանին հատկացվող ցանկացած աջակցություն՝ համոզվելու, որ այն չի խանգարում կամ խոչընդոտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացին միտված ջանքերին ու չի ծառայի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներին»:

Շարունակությունը՝ 1lurer.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել