Գորիսի փոխքաղաքապետի տեղեկություններով` Մուրադովը ևս մասնակցում է վերսկսված բանակցություններին
 |azatutyun.am|
17:27 - 16 մայիսի, 2021

Գորիսի փոխքաղաքապետի տեղեկություններով` Մուրադովը ևս մասնակցում է վերսկսված բանակցություններին |azatutyun.am|

azatutyun.am: Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմի հետ բանակցություններին մասնակցում է նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը: Փոխքաղաքապետն այս մասին հայտնեց «Ազատությանը»՝ հավելելով՝ այսօր բանակցությունները վերսկսվել են ժամը 14.00-ին: Այլ մանրամասներ հայտնի չեն:

Ադրբեջանական կողմի հետ բանակցությունները մեկնարկել են մայիսի 12-ից, դրանք ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի մարզի՝ ադրբեջանական կողմի առաջխաղացման շուրջ են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել