Մոսկվան կօգնի Երևանին և Բաքվին՝ կարգավորելու սահմանին լարվածությունը, եթե դիմեն երկու կողմերը, ասում է ՌԴ ԱԳ փոխնախարարը |azatutyun.am|
10:17 - 18 մայիսի, 2021

Մոսկվան կօգնի Երևանին և Բաքվին՝ կարգավորելու սահմանին լարվածությունը, եթե դիմեն երկու կողմերը, ասում է ՌԴ ԱԳ փոխնախարարը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը կօգնի Երևանին ու Բաքվին սահմանին լարվածության կարգավորման հարցում, եթե այդպիսի խնդրանքով դիմեն երկու կողմերը: Այս մասին երեկ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Սա նորմալ իրավիճակ է, երբ նման իրավիճակում գտնվող կողմերը դիմում են մեզ օգնության, աջակցության, միջնորդության համար, մանավանդ որ մենք փորձ ունենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունները մշակելու համատեքստում: Եթե նման դիմում լինի բոլոր մասնակից կողմերից, այլ ոչ միայն կողմերից որևէ մեկից՝ նկատի ունեմ Ադրբեջանից և Հայաստանից, ապա մենք պատրաստ կլինենք տրամադրել այն օժանդակությունը, որը կարող ենք», - ասել է Ռուդենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ լրատվական գործակալության հարցին:

Անդրեյ Ռուդենկոն նաև ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտգործնախարարները մայիսի 19-ին Դուշանբեում կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը: «Արտաքին գործերի նախարարները կհավաքվեն Դուշանբեում՝ քննարկելու օրակարգի բոլոր հարցերը: Չեմ բացառում, որ այդ հարցը կքննարկվի այնտեղ», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել