Ռուսաստանը դիտորդներ կուղարկի Հայաստան արտահերթ խորհրդարանական ընտրություններին |hetq.am|
10:46 - 18 մայիսի, 2021

Ռուսաստանը դիտորդներ կուղարկի Հայաստան արտահերթ խորհրդարանական ընտրություններին |hetq.am|

hetq.am: Ռուսաստանը մտադիր է դիտորդներ ուղարկել հունիսի 20-ին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Մենք նախատեսում ենք դիտորդներ ուղարկել առաջարկվող քվոտայի շրջանակներում, սակայն ԺՀՄԻԳ (ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) առաքելությունը դեռ չի որոշել դիտորդների հստակ քանակը»,- ասել է Ռուդենկոն՝ հավելելով, որ կան ժամանակային սահմաններ, երբ ԺՀՄԻԳ առաքելությունը պետք է վերջնական թիվ տա, և դրանից հետո ռուսական կողմը այդ առաքելության շրջանակում կուղարկի համապատասխան քանակի դիտորդներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել