Թանգարանների օր․ գլխավոր իրադարձությունները Երեւանում եւ այլուր |evnmag.com|
14:23 - 18 մայիսի, 2021

Թանգարանների օր․ գլխավոր իրադարձությունները Երեւանում եւ այլուր |evnmag.com|

evnmag.com: Արդեն 40-ից ավել տարի միջազգային հանրությունը մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր։ Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» խորագրի ներքո, որը մատնանշում է թանգարանների և տարբեր լսարանների երկխոսության ամրապնդումը, ինչպես նաև ցուցադրությունների հասանելիության ապահովումը:

Թանգարանների միջազգային օրվան նախորդող շաբաթ օրն ավանդաբար անցկացվող «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, համավարակի պայմաններից ելնելով, այս տարի կնշվի նոյեմբերին, իսկ մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը, որի շրջանակում ՀՀ և Արցախի թանգարանները բազմաթիվ ծրագրեր կիրականացնեն առցանց հարթակում։ 

Առցանց ծրագրին՝ այստեղ։ 

Իսկ մինչ այդ ԵՐԵՎԱՆը ներկայացնում է մի քանի այլ միջացառումներ, որոնք տեղի կունենան Թանգարանների միջազգային օրը՝ ոչ առցանց, օֆլայն ձևաչափով, և որոնք չարժե բաց թողնել։ 

Բոլոր այս միջոցառումների մուտքն ազատ է։ 

 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Ժ․14:00-15:00 «Էրեբունի» ՊՀԱԹ-ի «Կամիր բլուր» մասնաճյուղ, նետաձգության վարպետաց դաս: 
Ժ․15:30-17:00 - Էրեբունի թանգարան, հատուկ կրթական ծրագիր՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար: 
Ժ․17:00-18:30 - Էրեբունի թանգարան, «Արի պեղենք միասին» կրթական ծրագիր: 
Ժ․18:00-19:00 - Էրեբունի թանգարան, «Աշշուրնածիրպալ արքայի ժառանգները» կրթական ծրագիր։
Ժ․20:30-22:00 - Էրեբունի ամրոց, աստղերի դիտում Էրեբունի ամրոցի Խալդի աստծո տաճարից:  Ժ․22:00-22:30 - Էրեբունի թանգարան-Ներքին բակ, «Թևեր» վոկալ դուետի կատարմամբ ազգային և հոգևոր երաժտություն: 

 

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան

Ժ․19։00 - Հերիքնազ Գալստյան, «Ակունքից տիեզերք» անհատական ցուցահանդես

 

Երևան քաղաքի պատմության թանգարան

Ժ․20։00 - «44 օր» ցուցահանդես, նվիրված 2020-ի արցախյան պատերազմի զոհերի հիշատակին։

 

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Ժ․20։00 - Թանգարանի Ամառային այգի, մեծ էկրանին կցուցադրվեն Հովհաննես Թումանյանի էկրանավորված պատմվածքները՝ «Իմ ընկեր Նեսոն», «Աղքատի պատիվը», «Մարոն»։

 

Ռուսական արվեստի թանգարան

Ժ․12:00- 22:00 - «Գեղանկարչությունը բեմում» ցուցահանդես 
Ժ․15:00-16:00 - «Ծաղկային հեքիաթ» կրթական ծրագիր, (նախապես գրանցմամբ) 

 

Ստեփան Զորյանի տուն-թանգարան (Վանաձոր)

Ժ․12։00-18։00 - Անվճար շրջայց թանգարանում
Ժ․18։00 - Առաջին անգամ տուն-թանգարանում նորագույն «ARLOOPA» լրացված իրականության միջոցով Ստ․ Զորյանի դիմանկարը անիմացիոն տարբերակով կխոսի եվ կներկայացնի իր դիմանկարի ստեղծման պատմությունը
Ժ․19։00 - Դասական երաժշտություն, Վանաձորի համայնքապետարանի Կամերային նվագախմբի լարային քառյակ
Ժ․19։15 - Թեյախմություն Զորյանի հարկի տակ
Ժ․20։00 - «Խնձորի այգու» և «Հայոց բերդի» հանդիսավոր լուսավորում 
Ժ․20։15 - Իրիկնային մեղեդիներ, Ռոբերտ Ռիգանյան (սաքսոֆոն)

 

Պարույր Սևակի տուն-թանգարան (գյուղ Զանգակատուն)

Ժ․12:00 - Թանգարանի ինտերակտիվ ցուցափեղկի շնորհանդես
Ժ․20:00 - Աստղադիտում «Գոդրայք Ջոն» աստղասերների ՀԿ-ի հետ համատեղ

 

ՀԱՊ մասնաճյուղ, Գևորգ Գրիգորյանի (Ջոոտտո) թանգարան

Ժ.15:00-16:00 - Դասախոսություն' նվիրված Վարդգես Սուրենյանցի մահվան 100-ամյակին:
Ժ.18:00-19:00 Համերգային ծրագիր (Տիեզերք Բենդ)։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել