ԵՄ-Թուրքիա հարաբերություններում դրական տեղաշարժ չի կարող լինել, քանի դեռ Անկարան պնդում է Կիպրոսում երկու պետություն ստեղծելու իր դիրքորոշումը․ Կիպրոսի նախագահ |tert.am|
16:24 - 18 մայիսի, 2021

ԵՄ-Թուրքիա հարաբերություններում դրական տեղաշարժ չի կարող լինել, քանի դեռ Անկարան պնդում է Կիպրոսում երկու պետություն ստեղծելու իր դիրքորոշումը․ Կիպրոսի նախագահ |tert.am|

tert.am: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը, որը բաց է թողել Նիկոսիայի՝ Եվրոպական խորհրդում վետո կիրառելու հնարավորության պատուհանը,  կարծում է, որ Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ դրական օրակարգի մասին որոշում լինել չի կարող, քանի դեռ Անկարան պնդում է Կիպրոսում երկու պետություն ստեղծել։

Այս մասին հայտնում է Ahval թերթը։

«Ես ԵՄ անդամ պետությունների ղեկավարներին արդեն տեղեկացրել եմ, որ Թուրքիային տրված հնարավորություններում՝ Կիպրոսում երկու պետություն ստեղծելու պահանջի վերաբերյալ և այլ դիրքորոշումներում, որևէ դրական օրակարգ չեմ տեսնում, որը կարելի է քննարկել կամ համաձայնել դրան», - ասել է Կիպրոսի ազգային իշխանության ղեկավարը՝ Ժնևում ՄԱԿ-ի աջակցությամբ անցկացված հնգակողմ հանդիպման ֆոնին, որի ընթացքում չի հաջողվել հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց գրանցել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել