Փոխհրաձգություն է տեղի ունեցել Հորդանանի արևմտյան ափին, Երուսաղեմում ևս անկարգություններ են տեղի ունենում. կան վիրավորներ և զոհ  
 |tert.am|
20:53 - 18 մայիսի, 2021

Փոխհրաձգություն է տեղի ունեցել Հորդանանի արևմտյան ափին, Երուսաղեմում ևս անկարգություններ են տեղի ունենում. կան վիրավորներ և զոհ |tert.am|

tert.am: Հորդանան գետի Արևմտյան ափում խոշոր փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ժամանակ իսրայելական բանակի երկու զինծառայող է վիրավորվել, մեկ պաղեստինցի մահացել է:

Ինչպես փոխանցում The Times of Israel-ը, իսրայելցի զինվորականների և պաղեստինցիների միջև բախումներ են տեղի ունեցել Ռամալլահ պաղեստինյան քաղաքի մուտքի մոտ:

Բացի այդ, հաղորդվում է, որ անկարգություններ են տեղի ունենում Արևելյան Երուսաղեմում: Աղբյուրի տվյալներով՝ ոստիկանների կողմից Երուսաղեմի հին քաղաքի Դամասկոսյան դարպասների մոտից հետ մղված հարյուրավոր պաղեստինցիներ անկարգություններ են հրահրել Շեյխ Ջարրահ թաղամասում՝ լուսաձայնային նռնակների կիրառմամբ: Ոստիկանությունը փորձում է իրավիճակն իր վերահսկողության տակ վերցնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել