Պենտագոնի ղեկավարը կարևորել է Մերձավոր Արևելքում իրավիճակի ապաէսկալացումը

 |armenpress.am|
21:21 - 18 մայիսի, 2021

Պենտագոնի ղեկավարը կարևորել է Մերձավոր Արևելքում իրավիճակի ապաէսկալացումը |armenpress.am|

armenpress.am: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն Իսրայելի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների ապաէսկալացիայի անհրաժեշտության մասին: Օսթինը հաստատել է Միացյալ Նահանգների անսասան աջակցությունը Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին ու իսրայելցի քաղաքացիական բնակչության պաշտպանությանը:

«Պենտագոնի ղեկավարն ափսոսանք է հայտնել անմեղ իսրայելցիների ու պաղեստինցիների զոհվելու կապակցությամբ»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Օսթինը աջակցություն է հայտնել հակամարտության ապաէսկալացիային և հանգստությունը վերականգնելուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել