Չեխիայի նախագահը ներողություն է խնդրել սերբերից Հարավսլավիայի ռմբակոծության համար
 |tert.am|
22:45 - 18 մայիսի, 2021

Չեխիայի նախագահը ներողություն է խնդրել սերբերից Հարավսլավիայի ռմբակոծության համար |tert.am|

tert.am: Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը սերբ գործընկեր Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպմանը, որն այցով գտնվում է Չեխիայում, ներողություն է խնդրել Հարավսլավիայի ռմբակոծության համար: Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով չեխ ղեկավարի մամուլի քարտուղարին:

«Երկրի նախագահ Միլոշ Զեմանը սերբ նախագահի ներկայությամբ հրապարակավ ներողություն է խնդրել 1999 թվականին ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծությունների համար»,- ասվում է նախագահի խոսնակի հաղորդագրության մեջ:

Վուչիչն ի պատասխան շնորհակալություն է հայտնել Զեմանից և հայտարարել, որ այս պահից սերբ ժողովուրդը ոչ միայն բարեկամ, այլև եղբայրական կհամարի չեխ ժողովրդին:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել