60-70-ականների մեքենաներ կան, որ տեխզննում չեն անցնում. տեխզննման համակարգը պետք է փոխվի. Վալերիյ Օսիպյան
10:19 - 24 հուլիսի, 2019

60-70-ականների մեքենաներ կան, որ տեխզննում չեն անցնում. տեխզննման համակարգը պետք է փոխվի. Վալերիյ Օսիպյան

shantnews.amՀայաստանում կան 1960-1970-1980-ական թվականների մեքենաներ, որոնք հնամաշ դետալներով երթևեկում են ճանապարհներին ու չեն անցնում տեխնիկական զննություններ: Սրա վերաբերյալ այսօր իր դժգոհությունը հայտնեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ այս խնդրին վերագրելով նաև պատահարների մեծ թիվը։

Օսիպյանը լրագրողներին ասաց, որ պատահարների միակ մեղավորն իրենք չեն, քանի որ դրանց մեծ մասը լինում է մեքենաների անսարքության և ճանապարհների խնդիրների պատճառով: Օսիպյանն օրինակ բերեց տեխզննության հարցը, որով զբաղվում են ոչ թե իրենք, այլ տրանսպորտի նախարարությունը:

«Բայց մենք նույնպես մտահոգված ենք, և կարծում եմ՝ էստեղ փոփոխություն պետք է լինի։ Տեխզննման հետ կապված փոփոխություն պետք է լինի», – ասաց Օսիպյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել