6,8%-ով աճել է տնտեսական ակտիվության ցուցանիշը․ ԱՎԾ
14:33 - 26 օգոստոսի, 2019

6,8%-ով աճել է տնտեսական ակտիվության ցուցանիշը․ ԱՎԾ

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019թ․ հունվար-հուլիսին 2018թ. նույն ժամանակահատվածի նկատմամաբ աճել է 6,8%-ով։ Այս ցուցանիշն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը։ Նույն հրապարակման համաձայն՝ ընթացիկ տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը հուլիսին հունիսի նկատմամաբ աճել է 12,8%-ով։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-հուլիսին աճել է 8.4%-ով, շինարարության ծավալը՝ 4.5 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 8.9%-ով, ծառայությունների ծավալը՝ 15.2%-ով։
Միջին ամսական անվանական աշխատավարձը հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.9%-ով, մասնավորապես պետական հաստատություններում՝ 7.3%-ով, ոչ պետականում՝ 4.1%-ով։

Արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-հուլիսին աճել է 2.3%, որից արտահանման ցուցանիշը 3%-ով, ներմուծումը՝ 1,9%-ով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել