6 մարզում կստեղծվի 1000 աշխատատեղ՝ 10-15 օր ժամկետով. մանրամասներ «հակաճգնաժամային ծառատունկից» |shantnews.am|
17:24 - 30 ապրիլի, 2020

6 մարզում կստեղծվի 1000 աշխատատեղ՝ 10-15 օր ժամկետով. մանրամասներ «հակաճգնաժամային ծառատունկից» |shantnews.am|

shantnews.am: «Հակաճգնաժամային ծառատունկ» կամ «Հայաստանի բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներ՝ տեղի բնակչության ներգրավմամբ»․ սա էլ կորոնավիրուսի պայմաններում Հայաստանի կառավարության 15-րդ հակաճգնաժամային միջոցառման հակիրճ բովանդակությունն է։

Այս ծրագրով սեզոնային 1000 աշխատատեղ է ավելանում, իսկ տնկվելու են ուռենիներ։ Ծրագիրը հաստատվել է այսօր կառավարության նիստի ժամանակ, իսկ մանրամասները ներկայացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը:

Ըստ նրա հայտնած տվյալների՝ ծրագիրն իրականացվելու է 6 մարզում՝ Սյունիք, Վայոց ձոր, Շիրակ, Լոռի, Տավուշ և Գեղարքունիք: Ընտրել են բարձրադիր գոտիները՝ ելնելով եղանակային պայմաններից: 1800-2400մ բարձրության վրա քարտեզագրվում են այն գետերը, որոնց ափերին հնարավոր է ունենալ նման անտառաշերտեր:

Ծրագիրն իրականացվում է 3 ընկերության կողմից՝ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի։ Հենց այս կազմակերպությունները կտարածեն համապատասխան համայնքներում հայտարարություններ, որպեսզի տեղի բնակիչները ներգրավվեն աշխատանքային պրոցեսում:

Նախատեսում է մինչև 1000 աշխատատեղ՝ 10-15 օր ժամկետով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել