aysor.am: Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը, որը նախօրեին դուրս է մնացել թորիների առաջնորդի և վարչապետի պաշտոնի համար մրցարշավից, չորեքշաբթի հայտարարել է, որ պաշտպանում է երկրի ԱԳՆ նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնի թեկնածությունը:

Նույնիսկ «ամենակոշտ» տարբերակով Brexit-ի օգտին հանդես եկեղ Ռաաբի կարծիքով՝ միակ թեկնածուն, որը կարող է Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս բերել մինչև հոկտեմբերի 31-ը, Ջոնսոնն է: «Միակը, ով այժմ կանի դա, Բորիս Ջոնսոնն է, և ես աջակցելու եմ նրան, որպեսզի նա դառնա մեր հաջորդ վարչապետը», - հայտարարել է Ռաաբը Evening Standard թերթին:

Ավելի վաղ Ջոնսոնին պաշտպանել են պահպանողականների խմբակցության քվեարկության առաջին փուլից հետո պայքարից դուրս մնացած Համայնքների պալատի նախկին ղեկավար Անդրեա Լիդսոմը և հետագա պայքարից կամավոր հրաժարված առողջապահության նախարար Մեթյու Հենքոքը: Ջոնսոնը վարչապետի աթոռի համար մրցարշավի անվերապահ առաջատարն է: