Deutsche Bank-ն առգրավել է Վենեսուելային պատկանող 20 տոննա ոսկին. Bloomberg |tert.am|
07:14 - 05 հունիսի, 2019

Deutsche Bank-ն առգրավել է Վենեսուելային պատկանող 20 տոննա ոսկին. Bloomberg |tert.am|

tert.am: Գերմանական Deutsche Bank-ը որոշել է իր հսկողության տակ առնել Վենեսուելային պատկանող 20 տոննա ոսկին՝ 2016 թվականին ստացած վարկի վճարումների չկատարման համար, հայտնում է Bloomberg-ը:

Հաղորդվում է, որ 2016 թվականին Վենեսուելայի կառավարությունը Deutsche Bank-ից 750 մլն դոլարի չափով վարկ է ստացել՝ 20 տոննա ոսկի գրավի դիմաց:

Գործակալությունը նշում է, որ Deutsche Bank-ի և Վենեսուելայի կենտրոնական բանկի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել