Fip.am-ը դիմել է դատարան՝ ընդդեմ Երևանի մետրոպոլիտենի |fip.am|
13:39 - 08 հուլիսի, 2019

Fip.am-ը դիմել է դատարան՝ ընդդեմ Երևանի մետրոպոլիտենի |fip.am|

fip.am: Փաստերի ստուգման հարթակը դատական հայց է ներկայացրել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի դեմ։

Վերջերս Ազգային անվտանգության ծառայությունը լայնամասշտաբ ստուգումներ է սկսել Երևանի մետրոպոլիտենում։ Մամուլում այս կապակցությամբ սկսել են շրջանառվել լուրեր, որ չարաշահումների մեծ մասը կապված է Մետրոպոլիտենի ենթակայության տակ գտնվող տարածքների վարձակալական պայմանագրերի ու դրանցում առկա կոռուպցիոն ռիսկերի հետ։

Տեղեկացնենք, սակայն, որ ըստ Քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին կետի, «տեղեկատվությունն առևտրային գաղտնիք է, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, չկա օրինական հիմքով այն ազատորեն ստանալու հնարավորություն, և տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար»։

Վերոնշյալ հոդվածի բովանդակությունից ուղղակի բխում է, որ տեղեկատվությունը կարող է համարվել առևտրային գաղտնիք, եթե՝

  • այն երրորդ անձանց համար անհայտ է,
  • երրորդ անձանց համար անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր
  • առևտրային արժեք,
  • տեղեկատվությունը վերաբերում է կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությանը,
  • չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանալու հնարավորություն,
    տեղեկատվության տնօրինողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար։

Փաստերի ստուգման հարթակի հարցմամբ պահանջվող տեղեկությունների տիրապետումը որևէ այլ մրցակից կազմակերպության կողմից չի կարող օգտագործվել շահույթ ստանալու նպատակով, հետևաբար՝ այդ տեղեկատվությունը չի կարող ունենալ որևէ առևտրային արժեք։

Եվ քանի որ Երևանի մետրոպոլիտենը պետական կառույց է, որը գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ, հարց է առաջանում նաև, թե ինչո՞ւ հանրությունը չպետք է տեղյակ լինի իր սեփականությունը հանդիսացող տարածքների վարձակալության պայմանագրերի արժեքների ու դրանք վարձակալած ընկերությունների մասին։

Հաշվի առնելով այս ամենը և հարցման տրամադրման ապօրինի մերժումը՝ Փաստերի ստուգման հարթակը վարչական պատասխանատվության ենթարկելու հայցապահանջով դիմում է դատարան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել