«Մեծ քսանյակ»-ի (G20) այսօր կայացած հանդիպման արդյունքով երկրների առաջնորդները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում է G20-ի վճռականության մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի ու այլ միջազգային կազմակերպությունների հետ միասին անել ամեն ինչ՝ հաղթահարելու պանդեմիան։

Հայտարարության մեջ ասվում է․ «Ոչ մի ջանք չի խնայվի, թե՛ անհատական, և թե՛ համատեղ՝ 

• Պահպանելու մարդկային կյանքերը,
• Պահպանելու մարդկանց աշխատանքն ու եկամուտը,
• Վերականգնելու վստահությունը, պահպանելու ֆինանսական կայունությունը, վերականգնելու աճն ու փորձությունից դուրս գալու ավելի ուժեղ,
• Նվազեցնելու առևտրի ու համաշխարհային մատակարարումների շղթայի աշխատանքների խափանումները,
• Օգնություն տրամադրելու բոլոր այն պետություններին, որոնք դրա կարիքը կունենան,
• Համակարգելու հանրային առողջության ու ֆինանսական ոլորտներում անցկացվելիք միջոցառումները։

Բացի այդ, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առ այն, որ

•G20 անդամ երկրները կձեռնարկեն համալիր միջոցներ, որոնք միտված կլինեն միջազգային տնտեսությանն աջակցելուն։

• G20 ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի ղեկավարները կմշակեն գործողությունների ծրագիր՝ հաղթահարելու կոնորավիրուսի տնտեսական հետևանքները։

•G20 առաջնորդները ողջունում են Օլիմպիական կոմիտեի՝ ամռանը Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի տեղափոխման որոշումը։