G7-ի երկրները եւ ՄԱԿ-ը կոչ են արել վերջ դնել Լիբիայում ռազմական դիմակայությանը |news.am|
08:30 - 06 ապրիլի, 2019

G7-ի երկրները եւ ՄԱԿ-ը կոչ են արել վերջ դնել Լիբիայում ռազմական դիմակայությանը |news.am|

news.am: G7 երկրները եւ Միավորված ազգերի կազմակերպությունը դատապարտել են Լիբիայում տեղի ունեցած ռազմական գործողությունները, հաղորդում է BBC News-ը:

Մասնավորապես, G7-ը եւ ՄԱԿ-ը կոչ են արել «անմիջապես դադարեցնել ամբողջ ռազմական գործունեությունը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիբիայի ազգային բանակի հրամանատար, Խալիֆա Հաֆթարը հարձակում է սկսել Տրիպոլիի ուղղությամբ:

Դրանից հետո տեղեկություն հայտնվեց, որ Հաֆթարի բանակը վերահսկողության տակ է վերցրել Տրիպոլիի օդանավակայանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել