Ռուստամ Զուրբայի Բաքոյանը (փետրվարի 6, 1986) ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է «Իմ քայլը» խմբակցությունից, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։
2004թ. զորակոչվել է ՀՀ զինված ուժեր: Նույն թվականին զորացրվել է առողջական խնդիրների պատճառով: 2009թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ պատմաիրավագիտական-աշխարահագրական ֆակուլտետի աշխարհագրության բաժինը: 2011թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի մագիստրատուրան:
2010-2012թթ. եղել է ՀՀ ԳԱԱ գիտաշխատող: 2010-2013թթ.՝ Եվրոպական քոլեջի (Վեդու մասնաճյուղ) դասախոս: 2016թ. նոյեմբեր-դեկտեմբեր՝ Նոր կյանք համայնքի ղեկավարի տեղակալ: 2017-2018թթ.՝ «Լալըշ» հեռուստաընկերության տնօրեն, Երեւանի մասնաճյուղի համակարգող, «Կարծիքների խաչմերուկ» վերլուծական եւ «Գյուղից գյուղ» հաղորդաշարերի հեղինակ եւ վարող: 2018-2019թթ.՝ Հայաստանի հանրային ռադիոընկերության խմբագիր-թարգմանիչ: 2007թ. «Շամս» հայ-եզդիական երիտասարդական շարժման համահիմնադիր, 2014թ.՝ նախագահ: 2014թ. կազմակերպել է Շանգալի եզդիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործընթացը:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: