Վահե Էնֆիաջյան
  • Challenge
  • #միՇնչով - տպագիր տարբերակ
  • Ինֆոթեգեր
  • Հայտնել լուր
  • Հետադարձ կապ
  • Նախագծի մասին

Վահե Էնֆիաջյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրված ԱԺ պատգամավոր, ԱԺ գործող փոխխոսնակ։ Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 24-ին։ 1992թ. ավարտել է Երեւանի բիզնես դպրոցը: 2003թ.` Երեւանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 2005թ.` նույն համալսարանի մագիստրատուրան: 2010թ.` ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագետ: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: 2011թ. ավարտել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո գործող Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ): Մասնակցել է երեք տասնյակ միջազգային եւ համահայկական սեմինարների, դասընթացների, հավաքների Մոսկվայում, Բրյուսելում, Ստրասբուրգում, Լոնդոնում: 1999թ.-ից Կրթության միջազգային ակադեմիայի Երեւանի «Հայբուսակ» համալսարանի (ԿՄԱ ԵՀՀ) գիտական խորհրդի անդամ է:

1999-2005թթ. եղել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ: 2004-2009թթ.` ԿՄԱ ԵՀՀ պրոռեկտոր: 2003-2006թթ.` ՀՀ ԱԺ նախագահին առընթեր երիտասարդական հարցերի խորհրդի գլխավոր քարտուղար: 2007-2009թթ. եղել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական: 2009թ.-ից ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ է, «Հատիս-Երեւան» ակումբի հիմնադիր-նախագահության անդամ, ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահության անդամ: 2004-2011թթ. եղել է «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ նախագահ, 2011 թվականից պատվավոր նախագահ է: 2007թ.` «Կրթության միջազգային ակադեմիայի շրջանավարտների միավորում» ԵՀԿ նախագահ: 2012թ.՝ «Երիտասարդ դիվանագետների ակումբ» ՀԿ պատվավոր նախագահ: 2006 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, ԲՀԿ երիտասարդների միության նախագահ: 2014թ.՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խորհրդական: 02.12.2009-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 22.12.2009-03.02.2012թթ.` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 03.02.2012-31.05.2012թթ.` ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 11.06.2012-26.10.2012թթ.՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 26.10.2012-01.04.2015թթ.՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ապա՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: 31.05.2012-19.03.2015թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ապա՝ քարտուղար: 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

+374-11 513690
Գլխավոր լուրեր

Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ. քննարկվել է գերիների անվտանգ վերադարձի հարցը

18:29 - 11/դեկտեմբերի/2020

Էնֆիաջյանն առաջարկում է խստացնել պետական դավաճանության և լրտեսության համար սահմանված պատիժները

20:04 - 10/դեկտեմբերի/2020

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ

16:03 - 8/դեկտեմբերի/2020

ԲՀԿ-ական պատգամավորը մի շարք խնդիրներ է տեսնում՝ պայմանավորված ռազմական դրության պահպանմամբ |armenpress.am|

16:58 - 26/նոյեմբերի/2020

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

18:14 - 12/հոկտեմբերի/2020

Արցախը որպես պետություն տարիներ շարունակ գոյություն ունի, այժմ պետք է խոսք գնար դե յուրե ճանաչման մասին. Էնֆիաջյան |tert.am|

13:42 - 8/հոկտեմբերի/2020

Գագիկ Ծառուկյանի դեմ քրգործը քաղաքական ենթատեքստ ունի․ անկախ դեպքերի զարգացումից՝ հանրահավաքը տեղի է ունենալու. Վահե Էնֆիաջյան |tert.am|

11:48 - 25/սեպտեմբերի/2020

Վահե Էնֆիաջյանին առնչվող քրեական գործը ՀՔԾ-ն ստացել է |tert.am|

17:51 - 10/օգոստոսի/2020

Ավելի պատվաբեր է աշխատել անկախ հիմնադրամում, քան կոռուպցիայի և ընտրակեղծարարության կուսակցության մաս լինելը․ Սոս Ավետիսյանը՝ Վահե Էնֆիաջյանին

22:42 - 6/հուլիսի/2020

Վահե Էնֆիաջյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել․ թեստի պատասխանը դրական է

16:08 - 23/հունիսի/2020

«Բարգավաճ Հայաստանը» նախաձեռնելու է հանձնաժողով ձևավորել ու քննարկել համավարակի ընթացքում կատարված աշխատանքները․ Վահե Էնֆիաջյան

12:31 - 17/հունիսի/2020

ԱԺ փոխնախագահ Վ․ Էնֆիաջյանի հանդիպումը տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների հետ․ Ուղիղ

12:59 - 19/մայիսի/2020

Ռուսաստանի Դաշնությունից կվերսկսվեն դեպի Հայաստան կանոնավոր չվերթները |armenpress.am|

17:36 - 14/մայիսի/2020

Հայաստանը կներմուծի 100 հազար թեստի հումք, ևս 20 հազար թեստ |armenpress.am|

17:07 - 13/ապրիլի/2020

ԱԺ փոխնախագահի նախաձեռնությամբ քննարկվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցեր

18:02 - 26/փետրվարի/2020

Վահե Էնֆիաջյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են վիզաների տրամադրմանն առնչվող հարցեր

06:56 - 22/հոկտեմբերի/2019

  • 1
  • 2
Երկրորդական լուրեր

ՀՔԾ-ը ծանուցագրեր է տվել ԲՀԿ պատգամավորներին |lragir.am|

20:35 - 13/նոյեմբերի/2020

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին առցանց ներկայացվել են Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ ռազմական գործողությունները |armenpress.am|

13:21 - 12/հոկտեմբերի/2020

  • 1
© 2021 infocom.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:



INFOTAGS
Դիտել նաև
    Հեղինակ՝
    Արդեն նվիրաբերվել է՝
    դրամ
    Ինչպե՞ս է աշխատում
    համակարգը

    Պատճենել հղումը