Դավիթ Խաժակյան
  • Challenge
  • #միՇնչով - տպագիր տարբերակ
  • Ինֆոթեգեր
  • Հայտնել լուր
  • Հետադարձ կապ
  • Նախագծի մասին

Դավիթ Խաժակյան

Դավիթ Խաժակյանը Երևանի ավագանու ԼՈՒՅՍ խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ։ Ծնվել է 1994թ. ապրիլի 9-ին Երևանում: 2010թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանը: 2010-2012թթ. սովորել է ՀՊՃՀ ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետում:

2012-2014թթ. սովորել է «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնում: 2014թ. ստացել է բակալավրի աստիճանի գերազանցության դիպլոմ՝ «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտությամբ: 2016թ․ ավարտել է ՀՊԱՀ՝ ստանալով կենսագործունեության անվտանգության մագիստրոսի աստիճան։ 2016թ.-ից ՀՊԱՀ ասպիրանտ է։ 2

013 թվականից աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում որպես Որակի ապահովման մասնագետ։ 2014թ. hոկտեմբերի 28-ին ՏՏ ոլորտում ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ նախագահ Ս․ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «լավագույն բակալավր» անվանակարգում: 017թ. մայիսի 14-ին «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 2018թ. սեպտեմբերի 23-ին «ԼՈՒՅՍ» դաշինքի համամասնական ցուցակով վերընտրվել է:

+37411514193
Գլխավոր լուրեր

Դավիթ Խաժակյանը նախագիծ կներկայացնի՝ ավագանուն առաջարկելով պահանջել վարչապետի հրաժարականը |tert.am|

12:28 - 24/նոյեմբերի/2020

Դավիթ Խաժակյանի վարորդին մեղադրանք է առաջադրվել |pastinfo.am|

09:11 - 4/օգոստոսի/2020

Մեր կուսակցությանը տրված ձայներով ստացած մանդատը ծառայեցնում է այլ կուսացության. Խաժակյանը՝ Բաբաջանյանի մասին |armtimes.com|

18:01 - 8/հուլիսի/2020

Պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթեր չեն թաքցվել. Հակոբ Կարապետյանն արձագանքել է Դավիթ Խաժակյանի գրառմանը

17:22 - 7/հուլիսի/2020

Երևանի բյուջեի կատարողականը թերակատարվել է 30, առանձին դեպքերում՝ 90 տոկոսով, ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է սրա համար պատասխանատու. Դավիթ Խաժակյան |tert.am|

13:19 - 19/մարտի/2020

ՀՔԾ-ն մերժել է Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը |news.am|

09:45 - 14/հունվարի/2020

Դավիթ Խաժակյանը հրավիրվել է Ոստիկանություն՝ բացատրություն տալու

10:13 - 23/դեկտեմբերի/2019

Հաստիքացուցակի փոփոխման արդյունքում Երևանի քաղաքապետի աշխատավարձը 570 հազար դրամից դառնում է 1 մլն 200 հազար դրամ. Խաժակյան |aysor.am|

10:13 - 6/մայիսի/2019

Քաղաքապետը կրճատել է մանկապարտեզների վերանորոգման բյուջեն և աղբատար մեքենա է գնել․ Խաժակյան

15:44 - 2/մայիսի/2019

  • 1
Երկրորդական լուրեր

Դավիթ Խաժակյանը կոչ արեց Երևանի քաղաքապետին ու «Իմ քայլը» խմբակցությանը հեռանալ |1lurer.am|

13:07 - 22/դեկտեմբերի/2020

Խաժակյանի վարորդի աշխատավարձը ստացել է Մարուքյանի վարորդը. Երեւանի քաղաքապետարանից դա վկայող փաստաթուղթ են տրամադրել |armtimes.com|

18:02 - 23/սեպտեմբերի/2020

Քաղաքապետարանը ոչ թե միկրոավտոբուսներ, այլ մինի ավտոբուսներ է ձեռք բերում. Հակոբ Կարապետյանը՝ Խաժակյանի գրառման մասին |aysor.am|

14:16 - 1/սեպտեմբերի/2020

Պետական գնումների վերաբերյալ բոլոր հարցերը պետք է հանրային քննարկումների ճանապարհով լուծվեն․ Դավիթ Խաժակյան

21:41 - 27/հուլիսի/2020

  • 1
© 2021 infocom.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:



INFOTAGS
Դիտել նաև
    Հեղինակ՝
    Արդեն նվիրաբերվել է՝
    դրամ
    Ինչպե՞ս է աշխատում
    համակարգը

    Պատճենել հղումը