Իրավաբան, փաստաբան, Սահմանադրական դատարանի դատավոր։ Ծնվել է 1975թ. ապրիլի 20-ին։ Կրթությունը՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, Նոթինգեմի համալսարանի մարդու իրավունքների մագիստրոսական կուրս։ Աշխատանքային գործունեությունը․ 1996-1997թթ․ Կենտրոնական բանկի իրավաբան-մասնագետ, 1997-1998թթ. ԼՂՀ զինդատախազության հատուկ բաժնի պետի օգնական, 1998-1999թթ. ԼՂՀ-ում տեղակայված կայազորների զինդատախազության քննիչ, զինդատախազի օգնական, 1999թ. Կենտրոնական բանկի իրավաբան-մասնագետ, 1999-2000թթ․ «Հայներարտբանկ» ՓԲԸ գրավի վարչության պետ։ 2000թ. «Հայներարտբանկ» ՓԲԸ իրավաբանական խորհրդատվության վարչության պետ, 2001-2003թթ. «Ռայթ-իրավաբանական խումբ» ՍՊԸ-ում իրավախորհրդատու։ 2003-2005թթ. «Ռայթ-իրավաբանական խումբ» ՍՊԸ գորժադիր տնօրեն, 2005թ.-ից մինչ օրս փաստաբանական գործունեություն ՀՀ դատական բոլոր ատյաններում, ՄԻԵԴ-ում։ Գրիգորյանը հայտնի է, որպես քաղաքական շարժառիթներով կատարված հանցագործությունների գործերով տուժողների շահերի ներկայացուցիչ։ 2007թ.-ից ի վեր տարբեր ընտրություններով եղել է ՍԴ-ում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների պաշտպան, ՄԻԵԴ-ում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց ներկայացուցիչ։ 2019 թ․ հունիսի 18-ին 99 կողմ և 22 դեմ ձայնով ընտրվել է ՍԴ դատավոր։