Monte Melkonian Cyber Army-ն Քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ կոտրել է ադրբեջանական 21 կայք։ Այս մասին տեղեկանում ենք Monte Melkonian Cyber Army-ի ֆեյսբուքի էջից։
«Հարձակվել ենք մի շարք ադրբեջանական կայքերի վրա, ի պատիվ մեր հերոս զինվորների, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը հանուն մեզ և մեր հայրենքի»,- նշված է գրառման մեջ, որտեղ ներկայացված են ադրբեջանական կոտրված կայքերը:
Գրառման մեջ նաև նշվել է. «Մենք չենք մոռանում, մենք չենք ներում... Մենք միշտ պատրաստ ենք հարձակման և հետևում ենք թշնամու բոլոր քայլերին:
Հավերժ փա՛ռք և խոնարհո՛ւմ ձեզ, մեր ՀԵՐՈՍՆԵՐ»։
21 կոտրված կայքերն են`
comment.count (0)