«Sella» ապրանքանիշի ալկոգելում 96-տոկոսանոց բժշկական սպիրտ է օգտագործվում. «ԳՌՕՄ» ՍՊԸ-ի պարզաբանումը |hetq.am|
13:09 - 02 ապրիլի, 2020

«Sella» ապրանքանիշի ալկոգելում 96-տոկոսանոց բժշկական սպիրտ է օգտագործվում. «ԳՌՕՄ» ՍՊԸ-ի պարզաբանումը |hetq.am|

hetq.am: «ԳՌՕՄ» ՍՊԸ-ն պարզաբանում է ներկայացրել «Sella» ապրանքանիշով արտադրած իրենց ալկոգելում անհայտ ծագման սպիրտ օգտագործելու և ցածր գնով շուկա հանելու մեր հրապարակմանը: Ընկերությունը նշում է, որ «Sella» ապրանքանիշը, որպես ալկոգելի հումք, օգտագործում է մաքուր բժշկական սպիրտ` 96 %-անոց:

«ԳՌՕՄ» ՍՊԸ-ն ներկայացրել է սպիրտի ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը, որտեղ նշվում է, որ ընկերությունը Չարենցավանի «Լիզին» ԲԲԸ-ից մեկ լիտր 96-տոկոսանոց բժշկական սպիրտը ձեռք է բերել 825 դրամով:

Մեր դիտարկմանը, թե ինչու այդ մասին մակնշման վրա գրված չէ, այլ նշված է 75 % ալկոհոլ, ընկերության ներկայացուցիչն ասաց, որ այն կավելացվի նաև մակնշման վրա:

Երեկ ալկոգել արտադրողներից մեկն ահազանգ էր հնչեցրել, որ որոշ արտադրողներ անհասկանալի պարունակությամբ ալկոգելեր են վաճառքի հանել ցածր գներով, որոնք, սպիրտի ներկայիս արժեքի պայմաններում, չեն կարող արտադրվել և իրացվել այդ արժեքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել