Twitter-ը կարգելափակի Կանադայի նախընտրական քարոզարշավը |news.am|
10:06 - 27 հունիսի, 2019

Twitter-ը կարգելափակի Կանադայի նախընտրական քարոզարշավը |news.am|

news.am: Twitter-ը որոշել է միկրոբլոգների իր ծառայությունում Կանադայի տարածքում նախընտրական քարոզարշավն արգելափակել մինչեւ դաշնային խորհրդարանի ընտրությունների ավարտը, հայտնում է CBS հեռուստաալիքը: Այս մասին Twitter-ում հայտնել է Կանադայի պետական եւ հանրային քաղաքականության բաժանմունքի ղեկավար Միշել Օսթինը:

Կանադական Twitter-ում կարգելափակվի ամբողջ կոնտենտը, որը քարոզում է կուսակցության կամ առանձին թեկնածուների օգտին: Արգելող միջոցները կգործեն հունիսի 30-ից մինչեւ քվեարկության սկսվելը, որը տեղի է ունենալու այս տարվա հոկտեմբերի 21-ին:

Ընդ որում՝ Twitter-ը թույլ կտա քաղաքական գովազդի հրապարակումը, որը չի վերաբերի նախընտրական քարոզարշավին: Օրինակ՝ թեկնածուները կարող են խոսել շրջակա միջավայրի, առողջապահության կամ բյուջեի ծախսերի հետ կապված քաղաքական հարցերի մասին:

Առցանց ինդուստրիայի մյուս հսկաները գանգատվել են կանադական նոր կանոններով աշխատելու դժվարության մասին: Օրինակ՝ Google-ը գանգատվել է ժամանակի պակասից, որպեսզի իր ծառայությունները պատրաստի գովազդի ընտրողաբար արգելափակմանը: Microsoft-ը քաղաքական գովազդն արգելում է ամբողջ աշխարհի իր ծառայություններում:

Արգելքը մտցվել է ԱՄՆ-ում սկանդալների ֆոնին՝ կապված 2016 թվականի ընտրություններից առաջ համացանցում քաղաքական քարոզչության հետ: Այս ընտրություններից հետո հարցեր առաջացան անբարեխիղճ գովազդի եւ ներամերիկյան գործերին արտասահմանյան պետությունների միջամտության մասին: Այս խնդիրների լուծման նպատակով Twitter-ի եւ Facebook-ի ղեկավարներին Կոնգրեսում սկսված լսումների էին կանչել: Ընդ որում՝ Facebook-ի թոփ մենեջերները չեն ցանկացել գալ Կանադայի խորհրդարանի լսումներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (1)

CEO Cole Haan 08:35 14.հոկտեմբերի.2023

Hello. We are currently looking for Facebook advertising experts. We specialize in selling shoes, bags and various fashion accessories Requirements: Experience advertising on Facebook and Instagram. Extensive understanding of Facebook advertising tools, including Facebook Ads Manager, Facebook Business Manager, Power Editor, and Audience Insights. Skills in data analysis and reading and understanding advertising reports. Creative, capable of capturing new ideas and turning them into attractive advertising campaigns. Run campaign ads on the Facebook Ads platform. Continuously monitor campaign performance, measuring key metrics like conversion rate, cost per conversion, and ROI. Optimize campaigns based on data and performance to ensure best performance. Provide regular reports on advertising campaign performance. If you care about the job. Please contact us via WhatsApp and Email to discuss working process and salary: WhatsApp: +1 808-736-0588 Email: [email protected] With the desire to expand customers in the US, we are in need of experts with experience running Facebook ads in this market. The advertising budget allocated to this project ranges from 40,000 USD to 50,000 USD a month. If the results are good, we are willing to double the budget and establish a long-term cooperative relationship. For more information, please visit: FanPage (https://www.facebook.com/colehaan) and Website (https://www.colehaan.com) We extend our warmest invitation and greetings, CEO Cole Haan

Մեկնաբանել