pastinfo.am: Ucom ընկերության նորանշանակ տնօրեն Արա Խաչատրյանի նկատմամբ ԱԱԾ գործողությունները կբողոքարկվեն։ Այս մասին ասաց Արա Խաչատրյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

«Խուզարկություն կատարելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու գործընթացն այժմ վերջնականացնում ենք։ Այժմ քննարկում ենք, դիրքորոշումները վերջնականացնում։ Բացի այդ հաստատ բողոքարկելու ենք նաև խուզարկության ժամանակ քննիչի գործողությունները»,-ասաց փաստաբանը։

Վերջինս նշեց, որ այսօր կմուտքագրեն նաև Մարդու իրավունքների պաշտպանին իրենց գրավոր դիմումը։

Մայիսի 2-ին խուզարկել էին Արա Խաչատրյանի բնակարանը և ավտոմեքենան, աշխատասենյակը, առգրավել մի շարք փաստաթղթեր, այդ թվում Արա Խաչատրյանի աշխատանքային համակարգիչը։