ԱՄՆ գիտնականները սկսել են նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստման թեստավորումը
14:46 - 17 մարտի, 2020

ԱՄՆ գիտնականները սկսել են նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստման թեստավորումը

Մարտի 16-ին ԱՄՆ գիտնականները սկսել են նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստման թեստավորումը՝ դառնալով աշխրահի գիտնականների ձեռնարկած ջանքերի առաջամարտիկը։ Գիտափորձին մասնակցել է 45 կամավոր։

Սիեթլում գտնվող Kaiser Permanente Washington հետազոտական ինստիտուտի գիտական թիմի ղեկավար Լիզա Ջեքսոնը փորձը սկսելուց առաջ ասել է, որ այս արտակարգ իրավիճակում յուքանչյուր ոք ուզում է անել իրենից կախված ամեն ինչ։

Երեկվա փորձը մարդկանց վրա անցկացվելիք թեստերի միայն առաջին քայլն է։ Անհրաժեշտ կլինի անցակցնել մի շարք թեստեր, որպեսզի ապացուցվի պատվաստումների անվտանգությունն ու արդյունավետությունը։

ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակից դոկտոր Էնթոնի Ֆաուչին ասել է, որ անգամ եթե ուսումնասրիությունները ու փորձերը դրական ընթացք ունենան, պատվաստամիջոցը պատրաստ կլինի լայն կիրառման համար ոչ շուտ, քան 12–18 ամիս անց։ 

Սիեթլի հետազոտական ինստիտուտը մեկն է ԱՄՆ պետական ցանցի ինստիտուստներից, որոնք տարբեր տեսակի պատվաստամիջոցների թեստավորմամբ են զբաղվում, ու ընտրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքների համար նախքան COVID-19-ի զանգվածային տարածումը Վաշինգտոն նահանգում։ 

Կամավորները մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում ընտրված 18-55 տարեկան անձինք են, որոնք չունեն խրոնիկ հիվանդություններ ու գտնվում են լավ առողջական վիճակում։

Աղբյուրը՝ apnews.com:

Լիլիթ Հարությունյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել