tert.am։ Ընթանում է Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստը: Օրակարգում երեք հարց է՝ Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին, Երևան քաղաքի ավագանուն 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, «ՋԻ ԷՆ ԱՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին հարցերը: