#միՇնչով
  • Challenge
  • #միՇնչով - տպագիր տարբերակ
  • Ինֆոթեգեր
  • Հայտնել լուր
  • Հետադարձ կապ
  • Նախագծի մասին
Լոռու մարզային փրկարարական վարչությունը հունվարի 21-ին՝ ժամը 11:00-ին, Տաշիր համայնքի Բլագոդարնոյե բնակավայրում իրականացնելու է բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման միջոցառում, որի ընթացքում փորձարկվելու է նշված համայնքի էլեկտրաշչակը: Խնդրում ենք չանհանգստանալ: [ԱԻՆ]

Այսօր 17:06

Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման [ինչ էլ որ անվանումը լինի, այսուհետ պայմանական՝ որոշման] գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով: Հետևաբար, այն չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի: [ՄԻՊ Արման Թաթոյան]

Այսօր 17:01

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից:

Այսօր 14:49

Հատուկ քննչական ծառայությունը կարճել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը։ ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանի խոսքով քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Քրգործը վերաբերում էր ԱԱԾ նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելուն։ |civilnet.am|

Այսօր 12:06

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»: «Կարմիր գծեր» կլինեն միայն Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների որոշ հատվածներում։ Ինչպես նաև աղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ կլինի խախտումը հավաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութը: |armenpress.am|

Այսօր 11:23

ՀՀ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումներ տեղադրող տնտեսավարող սուբյեկտներին: |armenpress.am|

Այսօր 11:08

Հունվարի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 165221 դեպք, որոնցից 153857-ն` առողջացած, 3016-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 7607 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 628405 թեստավորում: Երեկ կատարվել է 2028 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 309 նոր դեպք: Ունենք 357 առողջացած և մահվան 9 դեպք:

Այսօր 11:03

Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը կլինի ազգային փոքրամասնությունների օր․ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությանը: |hetq.am| |hetq.am|

Այսօր 10:58

ԱԺ-ն ընդունեց անձնական տրանսպորտային միջոցների վարորդներին ընթացքի ժամանակ ծխելն արգելող նախագիծը։ Այդ խախտման համար կիրառվելու է 0,5 տուգանային միավոր: Նախագիծն ընդունվեց 82 կողմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: |hetq.am|

Այսօր 10:35

Մեխակավանից հայտնաբերվել է 1 զիծառայողի աճյուն: Մարմինն անճանաչելի էր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Որոնողական աշխատանքներն իրականացվել են Հադրութ, Ֆիզուլի, Ջաբրայիլ, ուղղություններով: Հունվարի 20-ին որոնողական աշխատանքներ չեն իրականացվի եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: [ [ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ] |hetq.am|

Այսօր 10:15

© 2021 infocom.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:



INFOTAGS
Դիտել նաև
    Հեղինակ՝
    Արդեն նվիրաբերվել է՝
    դրամ
    Ինչպե՞ս է աշխատում
    համակարգը

    Պատճենել հղումը