Պետությունը սուբսիդավորվելու է գյուղացու գնած 1 կգ աշնանացան ցորենի համար սահմանված գնի 70 դրամը
12:15 - 14 հոկտեմբերի, 2021

Պետությունը սուբսիդավորվելու է գյուղացու գնած 1 կգ աշնանացան ցորենի համար սահմանված գնի 70 դրամը

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց նախագիծ, որով գյուղացիների գնած ցորենի յուրաքանչյուր կգ-ի 70 դրամը կվճարի պետությունը։

ՀՀ կառավարությունը 2021 թվականի հուլիսի 29-ի N 1226-Լ որոշմամբ հաստատել էր «ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021թ․ պետական աջակցության» ծրագիր, որի նպատակն է կորոնավիրուսի տնտեսական և ռազմական դրության, ինչպես նաև սակավաջրության հետևանքների մեղմման, պարենային անվտանգության ապահովման համար աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման կամ փոխհատուցման միջոցով նպաստել ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելիության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը, ցանքատարածությունների ավելացմանը՝ նաև չմշակվող հողերի օգտագործման միջոցով, արդյունքում տեղական աշնանացան ցորենի ծավալների և տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը։

Ծրագրի շրջանակներում 2021 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրապարակած մատակարարների կողմից սույն ծրագրով նախատեսված ՀՀ բոլոր մարզերում իրականացվելու է աշնանացան ցորենի սերմնացուի վաճառք: 

Ինչպես նշված է նախագծում, մարզերից ստացված նախնական տեղեկատվությամբ պահանջարկը կազմում է 4 700 000 կգ աշնանացան ցորենի սերմնացու, որի արդյունքում կիրականացվի շուրջ 13 429 հա ցանքս: Ծրագրով  սուբսիդավորվելու է 1 կգ ցորենի համար սահմանված նվազագույն շահավետ գնի 70 դրամը, որի համար անհրաժեշտ է 329 մլն դրամ գումար:

Կառավարությունն ակնկալում է, որ նախագծի ընդունմամբ եւ իրագործմամբ հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացում կլինի՝ մինչև 30%, եւ ծրագրի շրջանակներում 2021 թվականին կիրականացվի շուրջ 13,4 հազ. հա աշնանացան ցորենի ցանք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել