Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին կփոխհատուցվի ոռոգման ջրի վարձավճարը
12:33 - 14 հոկտեմբերի, 2021

Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին կփոխհատուցվի ոռոգման ջրի վարձավճարը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը։

Այս որոշման ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, նոր հողատարածքների ավելացման, մատակարարված ոռոգման ջրի հաշվառման գործընթացի բարելավման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, գյուղատնտեսությամբ զբաղվողների ֆինանսական բեռի նվազեցման անհրաժեշտությամբ:

Նախագծում նշված է, որ հանրապետությունում առկա են գերնորմատիվային հողատարածքներ, որտեղ ոռոգման ջրի պահանջարկը ավելի է 2-3 անգամ․ «Կաթիլային կամ անձրևացման ոռոգման արդի համակարգերն իրենց բնույթով ներկայացնում են ճնշումային խողովակաշարերի առկայություն, այլ ոչ թե բաց ոռոգման համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս հաշվառել ջրի ծավալը: Մինչև 3 հա հողատարածք ունեցող կաթիլային, անձրևացման համակարգով ոռոգվող շուրջ 250 հա հողատարածքների համար օգտագործվում է 980 հազ.մ3 ջուր, միջինում 1 հա հողատարածքի համար օգտագործվում է 4 հազ.մ3 ջուր, իսկ նախնական տվյալներով Ծրագրի շրջանակներում կանխատեսվող կաթիլային, անձրևացման համակարգ ներդրողները 22 հազ. հա հողատարածքի համար կօգտագործեն շուրջ 88.5 մլն. մ3 ջուր, որի արդյունքում ոռոգման ջրի ծախսը կնվազի 2-3 անգամ»,- ասված է նախագծում՝ հավելմամբ, որ որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա այդ տարածքներում աճեցնել ջրախնայող մշակաբույսեր, կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերով ջուրը կօգտագործվի արդյունավետ եղանակով:

Կառավարությունն ակնալում է, որ որոշման նախագիծը հնարավորություն կտա 1 հա հողատարածքի հաշվարկով կատարել ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործում, մատակարարված ոռոգման ջրի հաշվառման գործընթացի բարելավվում, ոռոգվող հողատարածքների ավելացում, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովում, գյուղատնտեսությամբ զբաղվողների ֆինանսական բեռի նվազեցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել