Դիմակավորված կնոջ կողմից դեղատան աշխատակցին սպառնալու և գումար հափշտակելու փաստով հարուցվել է քրգործ. ՀՀ ՔԿ
13:59 - 15 հոկտեմբերի, 2021

Դիմակավորված կնոջ կողմից դեղատան աշխատակցին սպառնալու և գումար հափշտակելու փաստով հարուցվել է քրգործ. ՀՀ ՔԿ

Դիմակավորված կնոջ կողմից  դեղատան աշխատակցին դանակով սպառնալու և գումար հափշտակելու փաստով հարուցվել է քրգործ: Կնոջ ինքնությունը պարզվում է, իրականացվում են գործողություններ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ հայտնելով դեպքի մանրամասներ:

2021թ. հոկտեմբերի 14-ին` ժամը 1830-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություն է ստացվել այն մասին, որ անծանոթ մի կին դանակով սպառնացել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող դեղատան աշխատակցին և հափշտակել գումար. հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած կինը, ավազակություն կատարելու եղանակով, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, դանակով հարձակվել է վերոնշյալ դեղատան աշխատակցուհու վրա և վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, դանակը պահելով նրա որովայնի շրջանում՝ հափշտակել է զգալի չափի՝ 159.000 ՀՀ դրամ գումար։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել