Կառավարության որոշմամբ Վեդիում նշանակվել են ավագանու արտահերթ ընտրություններ
19:55 - 04 հունվարի, 2022

Կառավարության որոշմամբ Վեդիում նշանակվել են ավագանու արտահերթ ընտրություններ

Կառավարության այսօրվա որոշմամբ  վաղաժամկետ դադարեցվել են Վեդի համայնքի ավագանու լիազորությունները, և համայնքում նշանակվել են ավագանու արտահերթ ընտրություններ։

Որոշման մեջ նշվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, կնշանակի ընտրության անցկացման օրը:

Հիշեցնենք՝  դեկտեմբերի ՏԻՄ ընտրություններից հետո ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների՝ Վեդիի ավագանու բոլոր թեկնածուները ներկայացրել էին ինքնաբացարկի դիմումներ։ Թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած էր ճանաչել այդ  թեկնածուների գրանցումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել