Թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով․ Փաշինյան
15:25 - 15 հունիսի, 2022

Թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ժամանակ ասաց, որ պետական բյուջեի քննարկումներում առանձնակի տեղ է զբաղեցրել Արցախը և 2021 թ․-ից ՀՀ կառավարության կողմից Արցախին հատկացված աջակցությունը։ Այս համատեքստում պիտի նորից ընդգծեմ, որ 2021 թ․-ի ողջ ընթացքում ծայրահեղ ընդդիմությունը երկու հիմնական թեզ էր զարգացնում․ առաջինը , որ կառավարությունը միայնակ է թողել Արցախին, և երկրորդը նրանք պահանջում էին որդգրել Արցախը երբեք չի լինելու Արդբեջանի կազմում բանաձևը, փորձելով հիմնավորել, որ հենց սա է եղել իրենց իշխանավարման տարիներին իրենց կողմից իրականացվող քաղաքականությունը և եթե այսօրվա իշխանությունը սա չի որդեգրում, ուրեմն դավաճանություն է գործում Արցախի հարցում։ Այսօր ծայրահեղ ընդդիմության դիրքում գտնվում են մարդիկ, ովքեր 1998-ից միչնչև 2018 թվականը եղել են իշխանության ղեկին և նրանք են զարգացնում վերոնշյալ թեզերը։

Փաշինյանն անդրադարձավ վերոնշյալ երկու թեզերին․ «Առաջին թեզը հերքվում է հենց միայն բյուջետային ցուցանիշներով։ 2021-2022 թ․-ի Արցախի բյուջեն հասել է աննախադեպ մեծության և ՀՀ կառավարության բյուջետային աջակցությունը Արցախին հասել է աննախադեպ մեծության։ 2019 թվականին Արցախի բյուջեն կազմել է 117.9 միլիարդ դրամ, որն ամենաբարձրն է եղել մինչպատերազմական ողջ շրջանում,  այսինքն՝ 90-ականներից սկսած։ այս գումարից 57.8 միլիարդը Հայաստանի կառավարությունն է վճարել։ 2021 –ին Արցախի բյուջեն եկամտային մասը եղել է 174 միլիարդ դրամ, որից 128 միլիարդ դրամը ՀՀ վճարած գումարն է։ Այսինքն հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել, Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել և ՀՀ-ն երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի տրամադրել»։

Նրա խոսքով՝ ՀՀ-ի աջակցությունը Արցախին 2021 թ,-ին աճել է 122 %-ով 2019 թ․-ի համեմատ իսկ Արցախի բյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48%-ով կամ 45 միլարդ դրամով։ 2021 թ․-ի Արցախի բյուջեի 73%-ը վճարել է ՀՀ կառավարությունը և 2021 թ․-ին կառավարության աջակցությունը Արցախի բյուջեին ավելին է եղել, քան 2019 թ․-ի Արցախի ամբողջ բյուջեն։ 

Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանի կառավարությունը եղել է, կա ու  կլինի Արցախի կողքին, ինչքան էլ որոշ շրջանակներ չնկատեն դա կամ փորձեն Հայաստանի և Արցախի միջև հակասություններ սերմանել։

«Արցախ-Հայաստան հակասություններ սերմանելու համար արմատական ընդդիմությունը, որն ինչպես ասացի 1998 թ․-ից 2018 թ․-ը եղել է իշխանության ղեկին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի պատասխանատուն է հանդիսացել, փորձում է ներկայացնել, թե իրենց իշխանության տարիներին առաջնորդվել են «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» կարգախոսով ու ռազմավարությամբ և քանի որ այս իմաստով մեր արմատական ընդդիմադիրները հատել են բոլոր հնարավոր սահմանները, ստիպված եմ հիասթափեցնող լուր հայտնել, այդ պնդումները կատարյալ սուտ են, որովհետև բանակցային գործընթացի ողջ ընթացքում թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը և թե նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և կամ չեն առաջնորդվել Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում սկզբունքով»։

 Փաշինյանը ասաց, որ նման պատասխանատու հայտարարություն անելու համար պետք է հիմնավորում ունենա․ «Նման պատասխանատու հայտարարությունը պետք է հիմնավորված լինի։ 1998 թ․-ի նոյեմբերի 25-ին Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ համաձայնվել է որպես բանակցությունների հիմք ընդունել համանախագահների կողմից ներկայացված այսպես կոչված ընդհանուր պետություն առաջարկը, որում ասվում է․ «ԼՂ-ն հանրապետական ձևի պետական տարածքային կազմավորում է, և Ադրբեջանի հետ մասին կազմավորում է ընդհանուր պետություն նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։ Մյուս մեջբերումը․ «ԼՂ քաղաքացիները որպես անձը հաստատող վկայական կունենան Արդբեջանի անձնագիր՝ ԼՂ հատուկ նշումով»։ 

Նա նշեց՝ այս մասին իմացել են թե Ռոբերտ Քոչարյանը և թե Սերժ Սարգսյանը և թե Դաշնակցությունը։

«Տարօրինակ է, թե ինչու համանախագահության այս առաջարկին նրանք չեն արձագանքել, թե «Արցախը երբեք չի լինելու Արդբեջանի կազմում»։ Ընդհակառակը, վերը հիշատակված տարբերակը հիմք ընդունելով՝ նրանք չեն բացառել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, այլև համաձայնել են բանակցային փաթեթի առանցքային տրամաբանությանը, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի տարածքային ա,մբողջականության շրջանակում։ Նրանք այս քայլով արհամարհել են 1991 թ,-ի սեպտեմբերի 2-ի Արցախի ընդունած անկախության հռչակագիրը և դեկտեմբերի 2-ի անկախության հանրաքվեն»։

Ըստ նրա՝ ընդհանուր պետության փաթեթին հաջորդել է տարածքների փոխանակման փաթեթը․ «Ուզում եմ ընդգծել,որ այդ բանակցային փաթեթով ՀՀ այն ժամանակվա կառավարիչները Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս, որովհետև նշված փաթեթի իմաստն այն է, որ ՀՀ-ն Ադրբեջանին է հանձնում Մեղրիի շրջանը և փոխարենը ստանում է ԼՂ-ն»։ 

Ըստ վարչապետի՝ այս իրողությունները ավելի են ամրապնդվել Մադրիդյան սկզբունքների քննարկման ընթացքում։» Մադրիդյան սկզբունքները հիմք ընդունելով ՀՀ ղեկավարները Արցախը ընդունել են Ադրբեջանի մաս և բացառել Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու որևէ գործնական հնարավորություն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել