Քաջարանի քաղաքապետը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
15:35 - 01 հուլիսի, 2022

Քաջարանի քաղաքապետը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը մասնակցելու է Քաջարան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին:  

Այս մասին նա գրառում է կատարել «ֆեյսբուք»-ի իր պաշտոնական կայքէջում, նշելով, որ մասնակցելու է «Մանվել Փարամազյան» դաշինքով և գլխավորելու է համամասնական ցուցակը։

«Ելնելով բազմաթիվ համաքաղաքացիների կողմից հաճախակի տրվող և հուզող 

հարցերից` հայտարարում եմ, որ սեպտեմբերի 25-ին, Քաջարան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցելու եմ «Մանվել Փարամազյան» դաշինքով և գլխավորելու եմ համամասնական ցուցակը։

Քանի որ դաշինքի ստեղծման գործընթացը այս պահին գտնվում է ստեղծման որոշակի իրավական և ավարտական փուլում, ուստի գործընթացի ավարտից հետո «Մանվել Փարամազյան» դաշինքը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել