Խորհրդարանը ձեռք չի բերի ԱԺ նախագահի ծառայողական մեքենային ուղեկցող ամենագնացներ․ պատճառը ներկրման խոչընդոտներն են
12:36 - 04 օգոստոսի, 2022

Խորհրդարանը ձեռք չի բերի ԱԺ նախագահի ծառայողական մեքենային ուղեկցող ամենագնացներ․ պատճառը ներկրման խոչընդոտներն են

Կառավարությունն այսօր ուժը կորցրած ճանաչեց ապրիլի 7-ին ընդունված որոշումը, ըստ որի ՀՀ ԱԺ աշխատակազմը նախատեսում էր որպես ուղեկցող մեքենաներ ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի ամենգնաց ավտոմեքենաներ՝ ՀՀ Ազգային Ժողովի նախագահին սպասարկող ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժն ապահովելու համար։

Պատճառը արտաքին գործոններով է պայմանավորված․ մասնավորապես՝ ներկրող «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն Ռուսաստանի Դաշնությունում տիրող իրավիճակով և կիրառվող պատժամիջոցներով, չի կարողանում ներկրել ՀՀ Ազգային Ժողովին անհրաժեշտ տեխնիկական պարամետրերով ավտոմեքենաները։ Ուստի, ՀՀ Ազգային Ժողովը նպատակահարմար է համարում ձեռնպահ մնալ վերոնշյալ մեքենաների գնման գործընթացից։

Այս նպատակով ՀՀ Ազգային Ժողովի 2022 թվականի պետական բյուջեի հատկացումների հաշվին վերաբաշխված 54 միլիոն դրամի չափով ֆինանսը  կուղղվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել