«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Մարտի 27-ից մեկնարկում են Երևանում փոսային նորոգման աշխատանքները. Հայկ Կոստանյան

Մարտի 27-ից մեկնարկում են Երևանում փոսային նորոգման աշխատանքները. Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է․ «Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ,   Տեղեկացնում եմ, որ 27.03.2024թ-ից մեկնարկում են Երևան քաղաքում փոսային նորոգման աշխատանքները: Հրատապությունից ելնելով՝ աշխատանքներն իրականացվելու են նաև գիշերային ժամերին, ուստի ճանապարհային երթևեկության, ինչպես նաև աշխատանքներն իրականացնող անձանց անվտանգության ապահովման նպատակով խնդրում ենք վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոները և լինել առավել զգոն: Միաժամանակ հայտնում եմ, որ փոսային նորոգման աշխատանքները կատարվելու են հետևյալ պարբերականությամբ՝ 1 օր երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, 1 օր ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»:
19:40 - 26 մարտի, 2024
Մեր նպատակն է մեր երկրի շուրջ ստեղծել մի իրադրություն, որ պատերազմն անհնար դառնա․ Փաշինյան
 |armenpress.am|

Մեր նպատակն է մեր երկրի շուրջ ստեղծել մի իրադրություն, որ պատերազմն անհնար դառնա․ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունն ուզում է ստեղծել մի իրավիճակ, որ պատերազմը դառնա անհնար։ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր քաղաքական նպատակը հետևյալն է՝  մեր երկրի շուրջ ստեղծել մի իրադրություն, որ պատերազմը դառնա անհնար։ Սա շատ բարդ խնդիր է, չափազանց բարդ խնդիր է, և այստեղ բոլորիս շատ մեծ համբերություն է պետք»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետն ընդգծել է, որ իշխող քաղաքական ուժը պետք է մթնոլորտ ստեղծի, որ կուսակցական միջավայրում որևէ մեկը չվախենա որևէ միտք արտահայտելուց։ «Սա շատ կարևոր բան է, որովհետև նույնիսկ եթե ես հիմա ասում եմ շատ սխալ բան, իմ բարձրաձայնելն օգնում է, որ արդյունքում ես հասկանամ, որ իմ ասածը սխալ է, իսկ եթե ես դա չբարձրաձայնեմ, մնալու եմ այն համոզմունքի մեջ, որ ես մի ճիշտ միտք ունեմ, բայց մթնոլորտն այնպիսին չէ, որ ես այդ միտքն արտահայտեմ և հազարավոր հարցեր լուծեմ»,- նշել է վարչապետը։ «Հայաստանի կառավարությունը տեսնում է, որ պաշտպանական այն համակարգերը, որոնց միջոցով պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության տարածքի անձեռնմխելիությունը, չեն աշխատում։ Մենք հիմա պետք է գտնենք լուծումներ, թե ինչպես ենք ապահովում մեր երկրի անվտանգությունը։ Ընդ որում, երբ մենք անվտանգության մասին ենք խոսում, միանգամից խոսում ենք բանակի մասին, բայց բանակի մասին պետք է վերջում խոսել, որովհետև երբ բանակը մտնում է գործի մեջ, դա նշանակում է՝ վերջ, ամեն ինչ ավարտվել է, և հիմա գործը բանակինն է։ Մեր անվտանգությունն ապահովելու համար մենք պետք է մեր լեգիտիմության գծերի վրա կանգնենք, իսկ մեր լեգիտիմության գիծը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանն է, որպեսզի որևէ մեկը մեր դեմ հարձակումն արդարացնելու հնարավորություն չունենա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
15:47 - 24 մարտի, 2024
Տեղի է ունենում շատ ցավոտ անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան․ Փաշինյան
 |armenpress.am|

Տեղի է ունենում շատ ցավոտ անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան․ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում Հայաստանում և ինչու են այդ գործընթացները ցնցումներ առաջացնում։ Վարչապետը նաև ներկայացրել է, թե որն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունը այս ամենում։ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին վարչապետը կարևոր համարեց խոսել այս գործընթացների մասին։ «Իմ գնահատմամբ շատ կարևոր է արձանագրել, թե ինչ է մեզ հետ տեղի ունենում։  Ես, օրինակ, այս խնդրի, այս հարցի պարզաբանմանը շատ ժամանակ եմ տրամադրում, որովհետև պետք է արձանագրել, որ մեզ հետ տեղի ունեցածը, շատ իրադարձություններ և իրավիճակներ  ցնցում են մեզ համար․ դրանք և՛ պետության առումով են ցնցում, և՛ մեզանից յուրաքանչյուրի համար անհատական առումով են ցնցում։ Բայց շատ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունենում և ինչո՞ւ։ Երկու օր առաջ Ազգային ժողովի հարց ու պատասխան տեղի ունեցավ, և պատգամավորներից մեկն իր հարցի մեջ օգտագործեց պատմական Հայաստան արտահայտությունը, ես էլ արձագանքեցի, որ ես պատմական Հայաստանի վարչապետը չեմ, ես իրական Հայաստանի, այս Հայաստանի վարչապետն եմ։ Եվ ես ուզում եմ ձեզ հետ կիսել այն միտքը, որ, իմ կարծիքով, տեղի է ունենում ունենում հետևյալը՝ առաջին հերթին մեր մտքերում, ինչ-որ առումով նաև ֆիզիկապես  շատ ցավոտ անցում է տեղի ունենում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան»,- ընդգծեց վարչապետը։ Վարչապետը կարևոր համարեց այս գործընթացի հետ առևերեսվել՝ որպես Հայաստանում կառավարող ուժ։ «Մենք պետք է այս պրոցեսը հասկանանք և այս պրոցեսի մասին մենք պետք է նախ ինքներս մեր մեջ խոսենք և հետո խոսենք ժողովրդի հետ»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունն է առաջնորդել և ապահովել Հայաստանի ժողովրդի և պետության անցումը պատմական Հայաստանից իրական Հայաստան և ապահովել իրական Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացումը։ «Կարծում եմ, որ եթե մենք այս ընտրությունը չկատարենք և պատմական Հայաստանը լինի մեր գործողությունների մոտիվացիան, ես վախենամ, որ շատ մեծ կդարձնենք հավանականությունը, որ իրական Հայաստանը կդառնա պատմական Հայաստնա»,-եզրափակեց Փաշինյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև ժողովուրդի կողմից ստեղծված սահամանադրության անհրաժեշտության մասին՝ նշելով, որ այսօր այդպիսի սահմանադրություն չկա։ «Իրական սահմանադրությունն այն է, որը ստեղծում է ժողովուրդը։Եթե ժողովուրդը չի ստեղծում այդ սահամանադրությունը, դա անիմաստ փաստաթուղթ է։ Կրկնում եմ՝սահմանադրության հեղինակը պետք է լինի ժողովուրդը։ Ոչ թե սահմանադրության տեքստի հեղինակը, այլ բովանդակության հեղինակը պետք է լինի ժողովուրդը։ Արդեն ցույցեր էին անում սահմանադրության ընդունման դեմ առանց ընկալելու, որ մենք ընդամենը այդ թեման տանում ենք, որպեսզի մենք ժողովուրդի հետ ստեղծենք սահմանադրություն։ Այդ սահմանադրությունն այսօր չկա»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետի կարծիքով՝ սահմանադրությունը գոյություն չունի, քանի դեռ գոյություն չունի ժողովրդի մտքում։ «Եթե դուք ինձ այսօր հարցնեք, թե ինչ պետք է գրված լինի այդ սահմանադրության մեջ, ես կարող է ինչ-որ մտքեր ունենամ, բայց այդ սահմանադրությունը գոյություն չունի, քանի դեռ գոյություն չունի այդ մարդկանց մտքում, որովհետև եթե մարդկանց մտքում չլինի, ապա 700 հազար մարդ ո՞նց է գնալու կողմ քվեարկի։ Միայն մի պարագայում, եթե ինքը համարի, որ ինքն է դրա տերը և հեղինակը։ Դա մենակ թվաբանություն չի, դա նաև հոգեբանություն է, դա նաև շատ կարևոր սոցիալ-հոգեբանական վիճակ է, և այս խոսակցությունը մենք պետք է շարունակենք, բայց հաշվի առնենք, որ այստեղ էմոցիաներ կան, այստեղ պատմություններ կան, այստեղ մեր պատմությունը կա, այստեղ մեզանից առաջվա պատմությունը կա։ Այս խոսակցությունը ուրիշի մասին չէ, այս խոսակցությունը մեր մասին է՝ մեր պապիկների և տատիկների, մեր ծնողների, մեր երեխաների։ Սա շատ կարևոր խոսակցություն է, բայց այդ խոսակցության մեջ սերը երբեք չի կարելի կորցնել։ Այս խոսակցության մեջ ամեն քաղաքացի պետք է զգա մեր սերը, եթե մենք նույնիսկ դառը բան ենք ասում, եթե նույնիսկ բան ենք ասում, որ նրանց և մեզ համար տհաճ է, նա պետք է այդ սերը զգա, որովհետև, եթե դա սիրելով չենք անում, մենք վատ բան ենք անում։ Մենք սա անում ենք այն պատճառով, որ սիրում ենք մեր երկիրը և պարտավոր ենք այս առաքելությունը կատարել»,-եզրափակեց Փաշինյանը։
10:28 - 24 մարտի, 2024
Չորս գյուղերը ադրբեջանական են, ՀՀ-ին են անցել 1990-ականներին, այնտեղ հայեր չկան․ ՔՊ-ական պատգամավոր  |tert.am|

Չորս գյուղերը ադրբեջանական են, ՀՀ-ին են անցել 1990-ականներին, այնտեղ հայեր չկան․ ՔՊ-ական պատգամավոր |tert.am|

tert.am: Սահմանազատումը և սահմանագծումը, որքանով ես եմ տեղյակ, պետք է իրականացվի ընդհանուր Տավուշի մարզում, ո՛չ Բաղանիսից, ո՛չ էլ Բերքաբերից չի խոսվել, որ պետք է տրվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը։ Լրագրողի հարցին՝ ո՞ր գյուղերն են, որ պետք է հանձնվեն Ադրբեջանին, Ղալումյանն ասաց․ «ՀՀ-ից նման գյուղեր չկան։ Հարցը շատ նուրբ ու զգայուն է, Փաշինյանը սահմանի բնակիչների հետ երկար հանդիպել ու ներկայացրել է իրավիճակը։ Գյուղերի պատկանելու կամ չպատկանելու հարցի պատասխանը տալու է սահմանազատող հանձնաժողովը՝ քարտեզների ու համատեղ աշխատանքի հիման վրա։  ՀՀ 29․800-ից որևէ տարածք չի հանձնվելու, այս գյուղերի պատկանելությունը իմ համարելով չի ու բացարձակ նշանակություն չունի, թե ում տիրապետության տակ է, կա միջազգային իրավունք։ Ադրբեջանի տիրապետության տակ էլ բազմաթիվ հայկական հողեր կան։ Նշված գյուղերը փաստացի ադրբեջանական բնակեցված գյուղեր են եղել, իսկ այն 31 գյուղերը, որոնց մասին Փաշինյանն է խոսում, հանդամասեր են, խոտհարքներ են, վարելահողեր են»։ Հարցին՝ հանձնվող գյուղերի բնակիչների հարցը ինչպե՞ս է լուծվելու, Ղալումյանը ասաց․ «Այնտեղ ոչ մի հայկական բնակավայր չկա, դրանք ադրբեջանական գյուղեր են եղել, որոնք 1990-ականներին անցել են ՀՀ-ի վերահսկողության տակ, բայց այնտեղ հայեր չեն ապրում։ Համոզված չեմ, որ այնտեղ տուն կա,  եթե լինեն էլ, պետության կողմից լուծում կստանան։ Այս ամենը խաղաղության գործընթացի մի մասն է, պետք է գնալ լուծումների ու այդ հարցը մեկընդմիշտ լուծել»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:43 - 19 մարտի, 2024
Հանրային հեռուստաընկերությունը կունենա համապետական սփռման ևս մեկ հեռուստաալիք |armenpress.am|

Հանրային հեռուստաընկերությունը կունենա համապետական սփռման ևս մեկ հեռուստաալիք |armenpress.am|

armenpress.am: «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը կունենա համապետական սփռում ունեցող երկու հեռուստաալիք, այսպիսով` այժմ միայն մայրաքաղաքային սփռում ունեցող «Առաջինի լրատվական ալիքը» կհեռարձակվի ամբողջ հանրապետությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: ««Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից մեկ տեսալսողական ծրագիր հեռարձակվում է միայն մայրաքաղաքային սփռում ունեցող տարածքում, մեկ տեսալսողական ծրագիր՝ համապետական սփռմամբ:  Նախագծով առաջարկվում է, որ հանրային հեռարձակողն ունենա առավելագույնը 2 տեսալսողական ծրագիր կամ ավելի պարզ ասած՝ հեռուստաալիք՝ երկուսն էլ համապետական սփռում ունեցող, որպեսզի նաև, ըստ էության, չտուժեն հանրային մուլտիպլեքսում լիցենզիա ունեցող հեռուստաընկերությունների շահերը»,-ասաց Գաբրիելյանը: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հանրային հեռարձակողը կհրաժարվի մայրաքաղաքային սփռման սլոթից, ավտոմատ կդառնա համապետական սփռման: Գաբրիելյանը հավելեց՝ Հանրային հեռուստաընկերության բյուջեն պետական բյուջեից է, ուստի նպատակահարմար չէ, որ այդ գումարն ուղղվի միայն երևանյան հեռուստադիտողին: Նախագծի հարակից զեկուցող Հասմիկ Հակոբյանը նկատեց, որ Ֆինանսների նախարարության դիտարկմամբ՝ նախագծի ընդունմամբ բյուջեի վրա հավելյալ 64 մլն դրամի ծախս է գեներացվում, որը 2024թ բյուջեով նախատեսված չէ: Պատգամավորը հետաքրքրվեց, թե սրա հետ կապված քննարկում եղե՞լ է: Նախագծի հեղինակը հայտնեց, որ եղել է քննարկում, որ, եթե ծածկույթը լինի համապետական, այդ բացը կարող են լրացնել Հանրային հեռուստաընկերության միջոցներից: Հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է ոչ միայն ՀՀ պետական բյուջեից, այլ նաև օրենքով չարգելված այլ եղանակներով, օրինակ՝ գովազդից կամ համատեղ ֆիլմարտադրություններից: Հասմիկ Հակոբյանը նշեց, որ այսպիսով իրավական հիմքեր են ստեղծում մայրաքաղաքային սփռում ունեցող «Առաջինի լրատվական ալիքը» հասանելի դարձնել ամբողջ հանրապետության համար:
12:55 - 18 մարտի, 2024
Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ և մի փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության |tert.am|

Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ և մի փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության |tert.am|

tert.am: 2018-ին Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ Երևանի քաղաքապետ և կուսակցության ներսում կար քննարկում, որ պետք է նա լինի։ Այս մասին ԼուրջCast հաղորդման եթերում ասել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը: «Իմ և իմ թիմի մոտ միտք (Մարությանի՝ քաղաքապետ դառնալու-Խմբ.) առաջացավ և դա ՔՊ-ի հետ կապ չունի, որ, այնուամենայնիվ, մենք կարող ենք այս մի կտորը վերցնել մեր պատասխանատվության տակ ու մաքսիմալ փորձենք, մեր ներուժն օգտագործելով, զարգացնել: Եվ այդ առաջարկը եղավ ու բավականին մեծ դժվարությամբ այն անցավ իրենց կարծրացած համակարգում: Եվ ես կարծում եմ, որ այո՛, վերը նշված անձը մի փոքր տխրել էր էդ առիթով»,- մանրամասնել է Մարությանը: Նա նաև կարծիք է հայտնել, որ «այդ որոշումը ՔՊ-ի միակ ճիշտ որոշումներից էր»: «Այդպես է արվել, քանի որ իրենք էլ հասկանում էին՝ իրենց ռեսուրս քիչ է և չեն ձգելու այս ամբողջը: Մենք կարողացանք այդ բեռի տակից՝ խոսքը քաղաքապետարանի և մեր երեք տարվա աշխատանքի մասին է, պատվով դուրս գալ. ինչ կարողացանք, արեցինք»,- նշել է նախկին քաղաքապետը: Մարությանը հավելել է, որ «շատ հետաքրքրիր ծրագրեր ունեին, սակայն երեք տարի անց դրանք կտրեցին քաղաքական ոչ սուր մկրատով»:
16:24 - 17 մարտի, 2024
Որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ նման հայտ չեմ ներկայացրել. Առուշ Առուշանյանը՝ ՔՊ-ին անդամագրվելու լուրերի մասին

Որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ նման հայտ չեմ ներկայացրել. Առուշ Առուշանյանը՝ ՔՊ-ին անդամագրվելու լուրերի մասին

Ես որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը: «Ես քրիստոնյա Հայ եմ, իմ կուսակցությունն իմ Հայրենիքն է, իմ առաքելությունը՝ Հայի դարավոր թշնամուն պատժելը, պահի հրամայականը՝ մեր Հայրենիքի պաշտպանությունը։ Ես որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել։ Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա: Ավելի վաղ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրենց բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար։ «Ըստ մեր տեղեկությունների՝ Առուշ Առուշանյանի ՔՊ-ական դառնալը շատ լուրջ ճնշումների հետեւանք է, քանի որ Առուշ Առուշանյանի նկատմամբ ՔՊ-ն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բազմիցս ռեպրեսիաներ է կիրառել»,- գրել էր թերթը:
13:28 - 14 մարտի, 2024
Երեւանի ներկայիս տրանսպորտային համակարգում կոռուպցիոն ռիսկ կա. Արմեն Գալջյան |news.am|

Երեւանի ներկայիս տրանսպորտային համակարգում կոռուպցիոն ռիսկ կա. Արմեն Գալջյան |news.am|

news.am: Երեւանի ներկայիս տրանսպորտային համակարգում կոռուպցիոն ռիսկ կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում մարտի 12-ին ասել է Երեւանի ավագանիում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։ Նրա խոսքով, եթե ուղեւորը վճարում է 100 դրամ, վարորդն այն վերցնում է, եւ այդ փողը քաղաքի բյուջե չի մտնում, ուրեմն դա կոռուպցիա է։ «Մենք տոմսերի միասնական համակարգ ենք մտցնում եւ կոռուպցիան հասցնում զրոյի։ Ընդդիմութան առաջարկած գնային քաղաքականությունը (չբարձրացնել ուղեվարձը- խմբ.) կհանգեցնի տնտեսական համակարգի կոլապսի տրանսպորտի ոլորտում։ Հետեւաբար, դա անընդունելի է»,- նշել է խմբակցության ղեկավարը։ Նա հավաստիացրել է, որ իշխանությունները հաշվի են առել քաղաքացիների դժգոհությունը եւ առաջարկել ավելի ցածր սակագներ, քան առաջ։ «Եթե մենք առաջարկեինք սակագինը բարձրացնել մինչեւ 150 դրամ 2013թ., երբ դեռ աշխատում էին «Գազելները», այդ դեպքում կարելի կլիներ խոսել այն մասին, որ տրանսպորտը թանկանում է։ Բայց մենք ապրում ենք 2024թ. եւ այսօր «Գազելներ» չկան»,- ավելացրել է նա։ 
14:08 - 12 մարտի, 2024
Ցատկելով հայտարարագրից վեր․ Քաղաքացիական պայմանագրի նվիրատուներն անտեղյակ են իրենց նվիրատվություններից
 |civilnet.am|

Ցատկելով հայտարարագրից վեր․ Քաղաքացիական պայմանագրի նվիրատուներն անտեղյակ են իրենց նվիրատվություններից |civilnet.am|

civilnet.am: «Կատա՞կ ես անում»․ Չարենցավանի ավագանու անդամ Լիլիթ Հարոյանն այսպես արձագանքեց, երբ լրագրողը նրան հայտնեց, որ Լիլիթը 2022-ին մեծ նվիրատվություն է արել իր կուսակցությանը` Քաղաքացիական պայմանագրին։ Այդ 1 մլն դրամ նվիրատվությունը հատկապես ուշագրավ էր, քանի որ ըստ Լիլիթի հայտարարագրի՝ նա այդ տարի եկամուտ չէր ունեցել։ «Ես առաջին անգամ եմ լսում այս [նվիրատվության] մասին»,- ասաց նա: Լիլիթը միակը չէ։ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի՝ OCCRP-ի հետ գործընկերությամբ ՍիվիլՆեթի հետաքննությունը պարզել է, որ կուսակցությանը նվիրատվություն կատարած բազմաթիվ անձինք ասել են, որ երբեք նվիրատվություն չեն կատարել։ Քաղաքացիական պայմանագիրը իշխանության եկավ 2018-ին՝ կոռուպցիան արմատախիլ անելու կարգախոսով՝ համաժողովրդական շարժման ալիքի վրա՝ տապալելով նախկին վարչակարգին։ Սակայն կուսակցության 2022-ի ֆինանսական հաշվետվությունում լրագրողների հայտնաբերած մի շարք հետաքրքիր օրինաչափություններ հարցեր են առաջացնում կուսակցության ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ: Կուսակցության՝ 2022-ին նշած 140 նվիրատուներից բոլորը, բացի վեցից, ՔՊ-ի թեկնածուներն են եղել 2022-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: 31 նվիրատուներից 15-ը հերքեցին, որ գումար են նվիրաբերել: Մյուսները խուսափեցին պատասխանել կամ ասացին, որ չեն հիշում, ոմանք էլ ասացին, որ շատ զբաղված են հարցին պատասխանելու համար։ ՍիվիլՆեթը մեկնաբանության համար դիմել էր նվիրատվություն կատարած 31 քաղաքացու։ Փորձեցինք կապ հաստատել յուրաքանչյուր համայնքից առնվազն մեկ նվիրատուի հետ՝ առաջնահերթություն տալով նրանց, ովքեր ամենամեծ նվիրատվությունն են կատարել Քաղաքացիական պայմանագրին, և որոնց կոնտակտային տվյալները հասանելի էին: Որոշ նվիրատվությունների դեպքում կասկածելի օրինաչափություններ կան. Հայաստանի տասը առանձին քաղաքներում ավագանու առնվազն տասը թեկնածու նույն օրը փոխանցել է ճիշտ նույնքան գումար: 26-ի դեպքում նվիրատվությունները կազմել են նվիրատուների տարեկան եկամտի և ընդհանուր խնայողությունների առնվազն կեսը՝ ելնելով նրանց ունեցվածքի հայտարարագրերից։ Չորս նվիրատվություն գերազանցել է մեկ անձի համար անհատական նվիրատվությունների օրենքով սահմանված առավելագույն շեմը՝ 2,5 մլն դրամը։ Նվիրատվությունների այս տարօրինակ օրինաչափություններն ի հայտ եկան ընդամենը մեկ տարի անց այն բանից հետո, երբ կառավարությունը 2021-ին հակակոռուպցիոն բարեփոխումներ ընդունեց, որոնք բիզնեսներին արգելում էին նվիրատվություններ կատարել քաղաքական կուսակցություններին, արգելում նաև կանխիկ նվիրատվությունները և սահմանափակում մասնավոր անձանց կողմից նվիրաբերությունների գումարի չափը: Օրինագիծը ներկայացվել էր որպես օլիգարխիկ վերնախավի ազդեցությունն արմատախիլ անելու կառավարության ջանքերի առանցքային բաղադրիչ, վերնախավ, որը ղեկավարում էր Հայաստանը մինչև Քաղաքացիական պայմանագրի իշխանության գալը: Փորձագետներն այս տվյալներից ենթադրում են, որ նոր օրենքի սահմանափակումներից խուսափելու փորձեր են արվում: 2020-ին Քաղաքացիական պայմանագրի ներկայացրած նվիրատվությունները բոլորովին այլ տեսք ունեին, և խոշոր նվիրատվությունները հիմնականում գալիս էին տարբեր ընկերություններից և անհատ գործարարներից: «Փաստացի, անհրաժեշտ միջոցներ հայթայթելու համար քաղաքական կուսակցությունները կարող են փորձել շրջանցել օրենքները և կիրառել ապօրինի մեխանիզմներ»,- ասում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը, որը դիտարկել է նվիրատվությունների տվյալները։ «Հայտնաբերված փաստերը նշանակալից են և լրացուցիչ մշակման, բացատրության և պատկան մարմինների կողմից գործողությունների կարիք ունեն»,- ասում է Այվազյանը: Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից Վարդինե Գրիգորյանը համաձայնեց, որ այդ օրինաչափությունները կարող են վկայել կուսակցության հավաքագրած գումարների իրական ծագումը թաքցնելու անօրինական փորձերի մասին: Ըստ Գրիգորյանի՝ գումարը կարող էր կանխիկ հավաքվել անհայտ աղբյուրներից և հետո նվիրաբերվել թեկնածուների անունից, կամ էլ, հնարավոր է, նվիրատվություններն արվել են դրանից բացարձակ անտեղյակ մարդկանց անունից։ «Երկու երևույթն էլ նոր չեն։ Նախկինում ևս եղել են նման դեպքեր, եթե դիտարկենք նաև նախորդ տարիների քարոզարշավի ֆինանսավորումը»,- ասաց նա: ՍիվիլՆեթի հետաքննությունը կենտրոնացած էր 2022-ի տվյալների վրա։ Հունվարին Ինֆոքոմի հրապարակած հետաքննությունն իր հերթին կասկածելի դրվագներ էր հայտնաբերել Երևանի ավագանու 2023-ի ընտրությունների նվիրատվություններում, այդ թվում՝ ավագանու 88 թեկնածուների նմանատիպ նվիրատվությունները, ինչպես նաև խոշոր բիզնեսի հետ կապ ունեցող մարդկանց նվիրաբերած մեծ գումարները։ Փետրվարի 7-ին խորհրդարանում պատգամավորների հետ տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ինֆոքոմի հետաքննությունը որակեց որպես իր կուսակցության թափանցիկության ապացույց։ «Եթե մենք թափանցիկություն չենք ապահովել, ապա որտեղի՞ց այդքան բան գիտեք,- վարչապետը հարցրեց լրագրողներին։- Եթե դուք գիտեք դրա մասին, նշանակում է՝ թափանցիկությունը լիովին ապահովված է»։ Այս շաբաթվա սկզբին «Ազատությունը» հայտնել էր, որ գլխավոր դատախազությունը հետաքննել է նվիրատվությունները, սակայն առերևույթ հանցագործության ապացույցներ չի հայտնաբերել: Քաղաքացիական պայմանագիրը հայտնել է, որ 2022-ին ստացել է շուրջ 170 մլն դրամի նվիրատվություն, ինչը կուսակցության տարեկան ֆինանսավորման ավելի քան մեկ երրորդն է: (Մնացածը ստացվել է պետական ֆինանսավորումից և անդամավճարներից): Նվիրատուների ցուցակը վերլուծելիս, բացի կուսակցական թեկնածուների կատարած մեծ նվիրատվություններից, անսովոր այլ օրինաչափություններ էլ կան։ Օրինակ՝ տասը դեպքում ՏԻՄ ընտրական ցուցակների առաջին տասը թեկնածուները նույն օրը կատարել են նույն չափի նվիրատվություն։ (Հայաստանի ընտրական համակարգի համաձայն՝ յուրաքանչյուր ընտրությունների համար քաղաքական կուսակցությունները կազմում են թեկնածուների ցուցակներ, և ավագանի անցած թեկնածուների թիվը որոշվում է կուսակցության ստացած քվեների չափով): Ծաղկահովիտ համայնքի դեպքում Քաղաքացիական պայմանագիրը հայտնել է, որ 2022-ի սեպտեմբերի ընտրություններից երկու օր առաջ կուսակցությունը նվիրատվություններ է ստացել ավագանու ցուցակի առաջին տասը թեկնածուներից՝ յուրաքանչյուրից 1 մլն դրամի չափով: Մոտ 40 000 բնակիչ ունեցող Չարենցավանում Քաղաքացիական պայմանագրի ցուցակի առաջին տասը թեկնածուները նույնպես նվիրաբերել են 1 մլն դրամ, այս անգամ՝ քվեարկությունից մեկ օր առաջ։ Չարենացավանի համայնապատկեր Երբ լրագրողները կապ հաստատեցին նվիրատուների ցուցակում նշված համայնքային քաղաքական գործիչների հետ, շատերը զարմացան: «Ի՞նչ նվիրատվություն»․ սա էր Երևանից ընդամենը 50 կմ հեռավորության վրա գտնվող Վեդի համայնքի ավագանու անդամ Սերոբ Ավետիսյանի արձագանքն իր նվիրաբերած 1,5 մլն դրամի մասին հարցին․ «Գուցե դուք սխալ համարի եք զանգահարել: Եթե իսկապես լրագրող ես, ժամանակ չունեմ քեզ հետ խոսելու»։ Ավելի ուշ զրույցում նա հերքեց կուսակցությանը միջոցներ տրամադրելը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:39 - 07 մարտի, 2024