Արմավիրի մարզ

Արմավիրի մարզը վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազար մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։

Արմավիրի մարզը բնակչության թվով եւ խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արեւելյան հատվածում է։ Դեպի արեւմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։ Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) եւ Մեծամորը (9,191 բնակիչ)։ Գործող մարզպետը Համբարձում Մաթեւոսյանն է։

Արաքս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. գործը դատարանում է

Արաքս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:Նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարը, 2016-2021թթ. զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ունենալով հողօգտագործման բնագավառում սեփական լիազորություններ, դիտավորությամբ չի կիրառել դրանք և միջոցներ չի ձեռնարկել` համայնքին պատկանող հողամասերիի ինքնակամ զավթումը կասեցնելու ուղղությամբ:Մասնավորապես՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի՝ համապատասխան հանձնարարագրով կատարված ստուգումների ընթացքում պարզվել է, որ Արաքս համայնքին պատկանող թվով չորս հողատարածքներ զավթվել են և այդ տարածքներում կատարվել են բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման աշխատանքներ, ինչի հետևանքով տեղի է ունեցել հողի դեգրադացիա:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արաքս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով (4 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:Հողամասերը զավթած անձանց, հողը փչացնելու և ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու մասով նախաքննությունը շարունակվում է:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:31 - 13 հունիսի, 2022
Արմավիրի մարզի երկու բնակիչները կալանավորվել են՝ հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու մեղադարանքով․ ՔԿ

Արմավիրի մարզի երկու բնակիչները կալանավորվել են՝ հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու մեղադարանքով․ ՔԿ

Արմավիրի մարզի երկու բնակիչները կալանավորվել են՝ հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու մեղադարանքով։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։   ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի բնակչին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:   Ավելի վաղ կազմակերպված հավաքներին մասնակցելու համար կազմակերպիչներից գումար ստանալու մասին հրապարակում և տեսագրություն էր տարածվել համացանցում, որում երկու անձինք հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են կազմակերպված հավաքներին մասնակցելու համար կազմակերպիչներից գումար ստանալու հարցը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր նշված անձանց ինքնությունը, ովքեր Արմավիրի մարզի՝ 1966 և 1967թթ. ծնված բնակիչներ են:   Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ քաղաքական ընդդիմության նախաձեռնությունների կազմակերպիչները, Երևանում իրականացվող հավաքներին մասնակցելու նպատակով, հիշյալ անձանցից մեկին նյութապես շահագրգռել են, վերջինս էլ իր հերթին նյութապես շահագրգռել է այլ անձանց:   Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Արմավիրի մարզի՝ արդեն իսկ ձերբակալված վերոհիշյալ երկու բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:59 - 08 մայիսի, 2022
Արմավիրի մարզի 2 բնակիչներ ձերբակալվել են՝ հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու կասկածանքով

Արմավիրի մարզի 2 բնակիչներ ձերբակալվել են՝ հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու կասկածանքով

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակվերում քննություն է տարվում՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի բնակչին նյութապես շահագրգռելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հաղորդագրության համաձայն՝ 2022թ. մայիսի 5-ին՝ համացանցում տարածվել էր հրապարակում և տեսագրություն, որում երկու անձիք հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են կազմակերպված հավաքներին մասնակցելու համար կազմակերպիչներից գումար ստանալու հարցը:  «Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է նշված անձանց ինքնությունը, ովքեր Արմավիրի մարզի՝ 1966 և 1967թթ. ծնված բնակիչներ են: Տվյալներ են ստացվել այն մասին, որ քաղաքական ընդդիմության նախաձեռնությունների կազմակերպիչները, Երևանում իրականացվող հավաքներին մասնակցելու նպատակով, Արմավիրի մարզի հիշյալ բնակիչներից մեկին նյութապես շահագրգռել են, վերջինս էլ իր հերթին՝ նյութապես շահագրգռել է այլ անձանց: Արմավիրի մարզի հիշյալ երկու բնակիչները ձերբակալվել են:  Կատարվել է վերոհիշյալ տեսագրության զննություն, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: Ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:  
16:20 - 06 մայիսի, 2022
875 մլն դրամ՝ 38 համայնքներում 44 սուբվենցիոն ծրագրերի համար
 |hetq.am|

875 մլն դրամ՝ 38 համայնքներում 44 սուբվենցիոն ծրագրերի համար |hetq.am|

hetq.am: Կառավարությունը համայնքներին պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին կհատկացնի 875 մլն 473 հազ. դրամ։ Որոշումն ընդունվեց Կառավարության ապրիլի 7-ի նիստում։ Առաջարկվում է համաֆինանսավորել 38 համայնքների թվով 44 ծրագրեր։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսքով՝ դրանցից 26-ը 2021 թ-ին ավարտված ծրագրեր են, անհրաժեշտ է 604 մլն դրամ վճարել, իսկ 18-ը դեռևս 2020 թ-ին հաստատված ծրագրեր են, որոնք իրականացվել են 2021-2022 թթ-ին, և պետք է վճարել Կառավարության մասնաբաժինը։ Որոշման նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե այս տարվա սուբվենցիոն ծրագրերն ինչ ընթացք ունեն։  Գնել Սանոսյանն էլ հայտնեց, որ ընդհանուր ստացել են 461 հայտ՝ 79,5 մլրդ դրամ արժեքով, որից Կառավարության մասնաբաժինը 43,5 մլրդ դրամ է։ Նախարարի խոսքով՝ այժմ սպասում են համայնքներից նախագծերի ուղարկմանը։
16:06 - 07 ապրիլի, 2022
Լոռիում և Արմավիրում մարզպետի տեղակալներ են նշանակվելպետի տեղակալ

Լոռիում և Արմավիրում մարզպետի տեղակալներ են նշանակվելպետի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ նշանակելու մասին:  «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Առնակ Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: Առնակ Ավետիսյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Հովհաննես Սաշայի Ավետիսյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հովհաննես Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
13:38 - 02 մարտի, 2022
«Թող չեղյալ համարեն համայնքապետի իրենց ընտրությունը». Բողոքի ակցիա՝ Փարաքարում |news.am|

«Թող չեղյալ համարեն համայնքապետի իրենց ընտրությունը». Բողոքի ակցիա՝ Փարաքարում |news.am|

news.am: Փարաքար համայնքի բնակիչները, որոնք համաձայն չեն ավագանու ղեկավարի ընտրությունների արդյունքներին, այսօր՝ մարտի 2-ին, բողոքի ակցիա են անցկացնում Փարաքար համայնքում: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. «Մեր ակնկալիքն այն է, որ ոչ թե ժողովրդի կողմից, այլ իրենց կողմից ընտրված համայնքի ղեկավարը եւ ավագանու անդամները հասկանան, որ իրենք ժողովրդի կողմից չեն ընտրված եւ չեղյալ համարեն իրենց ընտրությունը: Ժողովուրդը չի ընդունում իրենց ղեկավարումը»: Նրանք նշեցին, որ իրենք հավաքել են ընտրողների 60 %-ի ստորագրությունները եւ պահանջում են արտահերթ ընտրություններ: Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով: Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները (ՔՊ-ն եւ «Դավիթ Մինասյան» դաշինքը) եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները: Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել: Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։ Հունվարի 9-ի ավագանու նիստում «Դավիթ Մինասյան» դաշինք եւ ՔՊ խմբակցությունների միասնական թեկնածու Դավիթ Մինասյանը ընտրվել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար: Նրա թեկնածությանը կողմ են քվեարկել  ավագանու 11 անդամները: Նշենք, որ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները ունեին 10 մանդատ, սակայն այսօր նրանք վայր դրեցին մանդատները եւ հեռացան նիստերի դահլիճից: Հունվարի 3-ին «Ապրելու երկիր» խմբակցությունը կառավարությունից պահանջել էր ցրել ավագանին եւ նոր ընտրություններ նշանակել, քանի որ եթե համայնքի ղեկավարը երկու շաբաթվա ընթացքում չի ընտրվում, ապա օրենքով կառավարությունը արտահերթ ընտրություններ է նշանակում։
11:40 - 02 մարտի, 2022
Պարզվել են Արմավիր գյուղական համայնքի ղեկավարի կատարած վատնման դեպքի հանգամանքները․ գործը դատարանում է

Պարզվել են Արմավիր գյուղական համայնքի ղեկավարի կատարած վատնման դեպքի հանգամանքները․ գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի  մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիր գյուղական համայնքի ղեկավարի կողմից կատարված վատնման դեպքի հանգամանքները: Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռք բերված տվյալների համաձայն 2002 թվականից Արմավիր գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձն օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ յուրաքանչյուր տարի մեկ միասնական դիտավորությամբ, 2017-2021թթ. ընթացքում բարձրագույն կրթություն չունեցող  նույն անձին նշանակել է ՀՈԱԿ-ի տնօրեն՝ կնքելով աշխատանքային պայմանագիր, որի արդյունքում հիշյալ ՀՈԱԿ-ի տնօրենը ստացել է աշխատանքի վարձատրության՝ տարբեր չափերի գումարներ, կանխիկացրել և տնօրինել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել: Միաժամանակ որոշում է կայացվել ՀՈԱԿ-ի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` գործուն զղջալու հիմքով: Պատճառված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:40 - 26 հունվարի, 2022
Փարաքարի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության բակում, համայնքի բանկիչների 60 տոկոսը միացել է արտահերթ ընտրություններ իրականցնելու ստորագրահավաքին |tert.am|

Փարաքարի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության բակում, համայնքի բանկիչների 60 տոկոսը միացել է արտահերթ ընտրություններ իրականցնելու ստորագրահավաքին |tert.am|

tert.am: Փարաքար համայնքի բնակիչների 60 տոկոսը միացել է արտահերթ ընտրություններ անցակացնելու պահանջով ստորգրահավաքին։ Այս մասին կառավարության դիմաց բողոքի ակցիաի ժամանակ տեղեկացրին համայնքի բնակիչները։ Նրանք պահանջում են, որ կառավարությունը պատասախանի «Ապրելու երկիր» խմբակցությունը հունվարի 3-ին կառավարությանը ներկայացրած պահանջին՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու հետ կապված։ Բողոքի ակցիայի մասանակիցները վկայկոչում էին ՏԻՄ օրենքը, ըստ որի՝ եթե երկշաբաթյա ընթացքում համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա Կառավարությունը նշանակում է արտահերթ ընտրություններ և հիշեցնում էին, թե ինչպիսի խախատումներով է համայքի ղեկավար ընտրվել։ Բողոքի ակցիային մասանակցում էր նաև «Ապրելու երկիր» խմբակցության կողմից համայնքի ղեկավարի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, ով լրագրողների հետ զրույցում պարազաբնեց, թե ինչու էր հայտարարել, որ ավագանու մանդատները վայր են դնում։
12:16 - 20 հունվարի, 2022
Դավիթ Մինասյանը երդմնակալությամբ ստանձնել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի լիազորությունները

Դավիթ Մինասյանը երդմնակալությամբ ստանձնել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի լիազորությունները

Այսօր՝ հունվարի 12-ին, տեղի է ունեցել Փարաքարի ավագանու նիստը, որի ժամանակ Դավիթ Մինասյանը երդմնակալությամբ ստանձնել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի լիազորությունները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է Դավիթ Մինասյանը: Գրառման մեջ նաև ասված է. «Այսպիսով, երդմնակալության արարողությամբ ստանձնեցի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի լիազորությունները՝ պարտավորվելով պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին։ Իմ խորհին շնորհակալությունն եմ ուզում հայտնել մեր քաղաքական թիմին, և իհարկե մեր գործընկերներին՝ ՔՊԿ խմբակցության ավագանու անդամներին, ի դեմս Լյուդվիգ Գյուլնազարյանի, իրենց աջակցության և վստահության համար: Եվ ուրեմն՝ միասին շարունակում ենք համաչափ զարգացնել և շենացնել մեր բոլորիս Փարաքար համայքը: Ի գործ»:
22:52 - 12 հունվարի, 2022
Արմավիրի մարզպետը ճանաչողական այցով եղել է Էջմիածնի ԲԿ-ում և Վաղարշապատի հիվանդանոցում

Արմավիրի մարզպետը ճանաչողական այցով եղել է Էջմիածնի ԲԿ-ում և Վաղարշապատի հիվանդանոցում

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է մարզպետարանի ենթակայությամբ գործող Էջմիածնի բժշկական կենտրոն և Վաղարշապատի հիվանդանոց: Տնօրենների ուղեկցությամբ մարզպետը շրջել է բուժհաստատություններում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, իրականացված և նախատեսվող ծրագրերին: Էջմիածնի բժշկական կենտրոնում Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպել է արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման հանձնաժողովի անդամների հետ, ծանոթացել համավարակի ընթացքի, հիվանդների թվի, կազմակերպվող աշխատանքների, ինչպես նաև պատվաստման գործընթացի հետ: Մարզպետին ներկայացվել են նաև վերջին մի քանի տարիներին բժշկական կենտրոնում իրականացված մեծածավալ աշխատանքները, ձեռք բերված բժշկական սարքավորումները, որոնց արդյունքում բարելավվել է սպասարկման որակը և ավելացել պացիենտների թիվը: Մարզպետի շրջայցն ամփոփվել է Վաղարշապատի հիվանդանոցում, որտեղ նախ ծանոթացել է վերջին երեք տարիների ընթացքում կատարված աշխատանքներին և բարեփոխումներին, ապա հանդիպել բժշկական կազմի հետ, քննարկել առաջնային կարևորության մի շարք հարցեր և ներկայացրել հիվանդանոցի՝ շուրջ 1.4 մլրդ արժողությամբ վերակառուցման ծրագիրը: Բուժանձնակազմի հետ հանդիպման ընթացքում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ողջունել է հաստատությունում իրականացված աշխատանքները, ունեցած ձեռքբերումները՝ կարևորելով դրանց շարունակականությունը: Նա ուրախությամբ ներկայացրել է նաև երկու տարի ժամկետով նախատեսվող հիվանդանոցի վերակառուցման ծրագիրը, որը հնարավորություն կստեղծի առավել լավ պայմաններում իրականացնել բժշկական ծառայությունների մատուցումը: Հանդիպման շրջանակում մարզպետն ընդգծել է բուժսպասարկումը որակյալ և բարեխիղճ իրականացնելու կարևորությունը՝ բուժանձնակազմից ակնկալելով համարժեք վերաբերմունք և աշխատանք պացիենտների շրջանում:
21:52 - 12 հունվարի, 2022
Դավիթ Մինասյանն ընտրվեց Փարաքարի համայնքապետ․հետագա 5 տարվա կառավարումը կիսվելու է Դավիթ Մինասյանի և ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի միջև |tert.am|

Դավիթ Մինասյանն ընտրվեց Փարաքարի համայնքապետ․հետագա 5 տարվա կառավարումը կիսվելու է Դավիթ Մինասյանի և ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի միջև |tert.am|

tert.am: Փարաքարի ավագանու՝ այսօր կայացած նիստի ընթացքում համայնքի ղեկավար ընտրվեց «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջին համար Դավիթ Մինասյանը։ Ավագանու 11 անդամներ, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, կողմ քվեարկեցին Մինասյանի թեկնածությանը։Ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը, Վոլոդյա Գրիգորյանի ղեկավարությամբ, հրաժարվել է մասնակցել քվեարկությանը և վայր է դրել մանդատները։«Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համայնքի կառավարումը կիրականացնեն համատեղ ուժերով։ Հետագա 5 տարվա կառավարումը համամասնորեն կիսվելու է Դավիթ Մինասյանի և համայնքապետի ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի միջև։ Այսպիսով՝ կլինի համատեղ կառավարում, և առաջիկա 2,5 տարվա ընթացքում համայնքը կղեկավարի Դավիթ Մինասյանը։ Նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությունը կկայանա հունվարի 12-ին։ Հիշեցնենք, որ երկու կողմերն էլ՝ «Դավիթ Մինասյան» դաշինքը և «Ապրելու երկիր» խմբակցությունը հայտարարում էին, թե իրենց թեկնածուն է ընտրվել։ Փաստացի ստացվել էր, որ համայնքն ունի երկու համայնքապետ: 2021թ. դեկտեմբերի 30-ին վարչական դատարանն անվավեր էր ճանաչել Վոլոդյա Գրիգորյանին համայնքապետ ընտրելու՝ ավագանու որոշումը։ Դրանից հետո ավագանին հունվարի 5-ին դարձյալ նիստ էր հրավիրել, որը չէր կայացել։
12:20 - 09 հունվարի, 2022
Դատարանը անվավեր է ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները

Դատարանը անվավեր է ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները

Դատարանը բավարարել է ՔՊԿ Փարաքար համայնքի ավագանիների և «Դավիթ Մինասյան» դաշինքի Փարաքար համայնքի ավագանիների հայցադիմումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իմքայլական նախկին պատգամավոր Կարեն Գրիգորյանը և հրապարակել դատարանի որոշումը: Նշենք, որ դեկտեմբերի 5-ին անցկացված ընտրությունների արդյունքում 10 մանդատ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ ստացել է «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, իսկ 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել էր «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, որն ընտրվել էր 10 ձայնով: Ինչից  հետո եկել էին Դավիթ Մինասյանի թեկնածությունը պաշտպանող ավագանու անդամները և համայնքապետ ընտրել 11 ձայնով, որը 50 տոկոսից ավելի է: Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին մտնել շենք, և երդմնակալությունը կազմակերպվեց դրսում: Նույն օրը «Դավիթ Մինասյան» դաշինքը դիմել էր դատարան՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հարցով:  
19:25 - 30 դեկտեմբերի, 2021
ՀՀ վարչական դատարանում ավարտվել է Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը

ՀՀ վարչական դատարանում ավարտվել է Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը

ՀՀ վարչական դատարանում երեկ գիշեր ավարտվել է 20.12.2021թ.-ին «Ապրելու երկիր» կուսակցության խմբակցության 10 ավագանու անդամների կողմից համայնքի ղեկավարի ընտրության մասին թիվ 1 որոշման վիճարկման գործով դատաքննությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Դավիթ Մինասյան» դաշինքի երկրորդ համար Գոռ Սարիբեկյանը՝ հավելելով, որ վճիռը կհրապարակվի ս.թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ին: Հիշեցնենք, որ Փարաքար խոշորացված համայնքում իրեն հաղթած համայնքապետ է համարում երկու անձ։ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը գլխավորող Դավիթ Մինասյանը ֆեյսբուքայն էջով արդեն շնորհակալություն է հայտնել Փարաքարի ու դրան միավորվող 8 գյուղերի բնակիչներին։ Նրանից մի քանի ժամ առաջ «Ապրելու երկիր» կուսակցությունը շնորհավորել է իր ցուցակը գլխավորող Վոլոդյա Գրիգորյանին դարձյալ Փարաքարի համայնքապետ ընտրվելու առիթով։ Քաղաքական երկու ուժերն էլ հայտնել էին, որ դեկտեմբերի 23-ին տեղի է ունենալու համայնքապետի երդմնակալության արարողությունը։ Այդ ժամանակ ոստիկանության աշխատակիցները թույլ չէին տվել «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով ընտրված ավագանու անդամներին մտնել համայնքապետարան։   
10:39 - 28 դեկտեմբերի, 2021
Արմավիրի նախկին քաղաքապետն ու մարզից մի բնակիչ մեղավոր են ճանաչվել. 9 մլն դրամ կաշառքը բռնագանձվել է հօգուտ ՀՀ-ի

Արմավիրի նախկին քաղաքապետն ու մարզից մի բնակիչ մեղավոր են ճանաչվել. 9 մլն դրամ կաշառքը բռնագանձվել է հօգուտ ՀՀ-ի

Արմավիրի մարզի դատախազությունում սույն թվականի հունիսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանշներով հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցված «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացված պատգամավորների թեկնածուների ցուցակի 16-րդ համարի ներքո հանդես եկող Արմավիրի նախկին քաղաքապետ, նույն քաղաքի բնակիչ Ռ. Խլղաթյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պետրոսյանի հետ` կայանալիք արտահերթ ընտրություններին «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով Արմավիրի մարզի առնվազն 147 ընտրողների գումարի տեսքով ընտրակաշառք տալու վերաբերյալ. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2021թ. հունիսի 10-ին` ժամը 16:30-ի սահմաններում, Ռ. Խլղաթյանը գնացել է Ջանֆիդա գյուղում գտնվող Գ. Պետրոսյանի տուն` ընտրակաշառքի առարկա հանդիսացող 9.000.000 ՀՀ դրամը նրան փոխանցելու և վերջինիս կողմից այդ գումարը նախապես կազմված ցուցակներին համապատասխան ընտրողներին հասցեական տալու համար: Սակայն գումարի փոխանցման պահին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակներում վերջիններս բերման են ենթարկվել, իսկ ընտրակաշառքի առարկա գումարը հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ` Գ. Պետրոսյանի տան բակից: Նշված հանցավոր արարքները կատարելու համար Ռ. Խլղաթյանին և Գ. Պետրոսյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նախաքննության ընթացքում մեղադրյալները ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները: Ընդհանուր իրավասության դատարանի 2021թ. հունիսի 13-ի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացրած դատախազի որոշմամբ խափանման միջոցը փոփոխվել է գրավի: 2021 թվականի նոյեմբերի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Համաձայնեցման վարույթի կարգով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-ից 375.6-րդ հոդվածներ) իրականացված դատական քննության արդյունքում դատարանը 2021թ. դեկտեմբերի 23-ին կայացրել է մեղադրական դատավճիռ, որով Ռ. Խլղաթյանը և Գ. Պետրոսյանը մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրված արարքներում, նրանց նկատմամբ նշանակվել է պատիժ ազատազրկման ձևով՝ 4 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով 5 տարի ժամկետով փորձաշրջան: Համաձայնեցման վարույթի շրջանակում ընտրակաշառքի առարկա հանդիսացած 9.000.000 ՀՀ դրամ գումարը բռնագանձվել է հօգուտ Հայաստանի Հանրապետության:
16:08 - 24 դեկտեմբերի, 2021